Ճգնաժամի դեմ պայքարի վրացական մոդելը հուշում է. բարձրացնել թոշակները, շատացնել սոցիալական ծրագրերը

Վրաստանը մեր տարածաշրջանում Կորոնավիրոսից ամենաքիչ վարակվածներ և մահեր ունեցող երկիրն է: Հարևան երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը 496-ն են, մահվան դեպքերը՝ 6-ը, 5000 քաղաքացի մեկուսացված է:

Ընդհանուր առմամբ կատարվել է կորոնավիրուսի շուրջ 12 000 թեստ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրացական փորձը, որը միանգամայն ուսանելի է: Լինելով տարանցիկ երկիր, նաև ավելի շատ զբոսաշրջիկներ և այցելուներ ունեցող պետություն` Վրաստանին հաջողվեց ի սկզբանե թույլ չտալ տարածումը: Պատճառը, ըստ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, Վրաստանի քաղաքացիների կարգապահությունն է և պետության խիստ վերահսկողությունը: Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 21-ին, 10 օր անց երկրում պարետային ժամ է մտցվել, իսկ ապրիլի 17-ից արգելված է առանց թույլտվության թեթև մարդատար մեքենայով տեղաշարժը:

Մյուս կողմից էլ` ներկայացված տվյալները փաստում են, որ Վրաստանում ավելի քիչ քանակով թեստավորում է իրականացվել, քան, օրինակ, Հայաստանում: Ռուբեն Սադոյանի տեղեկացմամբ` Վրաստանում ներկայումս սպասում են թեստերի նոր խմբաքանակի:
Սակայն թեստավորումից նրանք ի սկզբանե խիստ միջոցառումների գնացին, փակեցին որոշ բնակավայրեր, մտցրին սահմանափակումներ ոչ միայն իրենց քաղաքացիների, այլ նաև Վրաստան մուտք գործող բեռնատարների համար: Վրաստան մուտք գործող և երկրի տարածքով տեղաշարժվող բեռնատարների վարորդները, որը վերաբերում է նաև Հայաստան բեռնափոխադրում կատարողներին, մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո պետք է նշանակման վայր հասնի առանց կանգ առնելու։ Կանգառ կարելի է անել միայն հատուկ տարածքներում։ Խնդիրների դեպքում (օրինակ` ինքնազգացողության վատացում, մեքենայի անսարքություն) վարորդը պետք է զանգի 112 հեռախոսահամարով և սպասի մեքենայի սրահում։
Տարանցիկ տեղաշարժման դեպքում` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում բեռնատարը պետք է լքի Վրաստանի տարածքը` բացառությամբ Կազբեկի սահմանային անցակետից կամ Կազբեկի ուղղությամբ տեղաշարժվելիս։ Այլ դեպքերում (ներառյալ Կազբեկի ուղղությունը)` երկիր մուտք գործելուց 48 ժամվա ընթացքում պետք է դուրս գալ Վրաստանի տարածքից։ Ժամկետների մեջ ներառված չէ մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և ավտոկայանատեղիում կանգնելու ժամանակը։ Բացի այդ` տեղաշարժման ժամկետները խախտելու դեպքում տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը 14 օր շարունակ կգտնվի կարանտինում, իսկ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ։ Վարորդները պարտադիր պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով։ Բոլոր տեսակի վճարումները և գնումները պետք է կատարել առցանց։
Կանոնները խախտելու դեպքում վարորդը կտուգանվի 3000 լարիով, որը համարժեք է մոտ 500 հազար դրամի։
Ապրիլի 27-ից Վրաստանը սկսել է համավարակի պատճառով մտցված սահմանափակումների վերացման առաջին փուլը: Յուրաքանչյուր հաջորդ փուլ կներդրվի աստիճանաբար՝ երկու շաբաթը մեկ: Այս մասին մի քանի օր առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ապրիլի 27-ից հանվել են մի շարք սահմանափակումներ, ներառյալ մեքենաների տեղաշարժը և առցանց առևտուրը, բոլոր ապրանքների առաքումը և շուկաների աշխատանքը: Գախարիան նաև ասել է, որ եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, ապա սահմանափակումները կվերագործարկվեն կամ կերկարաձգվեն:
Այս ընթացքում հարևան պետությունը նաև լայնածավալ սոցիալական ծրագրեր կիրառեց: Մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերն ամբողջությամբ պետությունը վերցրեց իր վրա: Բացի այդ` վարձու աշխատող անձինք, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը կամ հարկադիր պարապուրդի մեջ են, վեց ամիս շարունակ պետությունից ամսական 200 լարի օգնություն կստանան: Արդեն հայտարարվել է նաև, որ հուլիսի 1-ից 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները կբարձրանան 30 լարիով: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից բոլոր թոշակառուների կենսաթոշակը 20 լարիով կբարձրանա, 70 տարեկանից բարձրերինը՝ 25 լարիով:

Հավալեն նաև, որ ապրիլի 27-ից հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1472 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am