Անօդաչու սարքերին սովորեցրել են նստել պատերին եւ առաստաղերին
Սթենֆորդֆի համալսարանի Biomimetics and Dexterous Manipulation լաբորատորիայի գիտնականները համակարգ են մշակել, ըստ որի անօդաչու սարքերը նստում են ուղղահայց մակերեսների վրա։ Այդ տեխնոլոգիան օգտակար կլինի անօդաչու սարքը երկարատեւ օգտագործելիս, երբ հորիզոնական վայրէջքի հնարավորություն չկա, իսկ սարքն անհրաժեշտ է լիցքավորել, հայտնում է spectrum.ieee.org կայքը։ Որպեսզի անօդաչու սարքը կարողանա վայրէջք կատարել պատերին եւ առաստաղին, նրան 2 տարրից բաղկացած համակարգ են կցում, առաջինը հատուկ պոչ է,իսկ երկրորդը պողպատե միկրոզսպանակներով գագաթ է, որը կպչում է մակերեսի անհարթություններին։
