Հարցնում եմ՝ կնոջդ տեսնո՞ւմ ես հեչ, ասում է՝ երկու անգամ...
Զոլաքարցի Սարգիս եւ Լեւոն Օսեյաններն են (աջից՝ ձախ)։ Լեւոնը թնդանոթի հրամանատարն է։ Եղբայրներով միասին են ծառայում։ Լեւոնը դարբին է մասնագիտությամբ, արդեն հայտնի դարբին՝ իրենց մարզում։ Հայրը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսասատան։ Լեւոնը պատմում է, որ երբ եղբայրն էլ պիտի ծառայության գար, մորը մենակ չթողնելու համար՝ տասը ամիս առաջ արձակուրդ է գնացել, ամուսնացել սիրած աղջկա հետ, նորից վերդարձել ծառայության։ Լեւոնը երկու ամսից զորացրվելու է, եղբայրը դեռ 14 ամիս ունի զորացրվելուն։ Հարցնում եմ՝ կնոջդ տեսնո՞ւմ ես հեչ, ասում է՝ երկու անգամ արձակուրդ եմ գնացել, մի անգամ էլ ինքն է եկել։ Ասում է, ուզում է վարպետից առանձնանալ, եւ սեփական գործը սկսել, դարբնոց ունենալ։ «Եթե չստացվի կգնամ Ռուսաստան»,- ասում է Լեւոնը։ Մտածում եմ, ինչպես անել, որ ռազմական գործողություններին մասնակցած Լեւոնը ու նրա նմանները չգնան Հայաստանից, որ կարողանա գործ սկսի, պետությունը նրան աջակցի, մի քանի տարի հարկերից ազատի մինչեւ ոտքի կանգնելը, մի բանով փոխհատուցի հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարած այս տղային ու նրա նմաններին։ Լուսանկարը՝ Քնար Բաբայանի Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից
