Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր գնահատականները կներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը գնահատում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հայկական կողմը կորցրել է մի շարք մարտական դիրքեր և ունի ավելի քան 100 զոհ: «Ընդհանրապես այս օրերի իրադարձություններից, այս իրավիճակից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ առիթ կունենա խոսելու, ինքն իր կարծիքը կարտահայտի այս ամենի վերաբերյալ», - ասաց Սողոմոնյանը։ Նշենք, որ երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Ղարաբաղ, որտեղ հանդիպել  էր նախագահ Բակո Սահակյանին: Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Քոչարյանն ու Սահակյանը քննարկել էին Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողություններն ու դրանց հետևանքներին վերաբերող հարցեր: Թե ինչու Քոչարյանի այցի ու հանդիպումների մասին անգամ մեկ լուսանկար չէր հրապարակվել, ինչպես որ դա արվել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղ կատարած այցի ժամանակ, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց, թե «Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու համար չէր Լեռնային Ղարաբաղ գնացել։ Նա որևէ մեկին, որևէ բան ապացուցելու խնդիր չունի»: Սողոմոնյանի խոսքով՝ Ղարաբաղ այցելելը, զինվորականների ու Ղարաբաղի ղեկավարության հետ շփվելը Քոչարյանի համար պարբերական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է ապրիլի սկզբին պատերազմական գործողությունների օրերին, ապա այդ ժամանակ, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի, Քոչարյանն ամենօրյա հեռախոսազրույցների մեջ է եղել Բակո Սահակյանի հետ: Նշենք, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի անունը հաճախ է կապվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ: Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, հերքեց այդ ուժի հետ երկրորդ նախագահի կապը: «Ես կարծում եմ՝ զարմանալի չէ, ու նմանատիպ փորձ էլ կա խոսելու, հերքելու, բայց այնուամենայնիվ չհավատալու, ցավոք սրտի, այդ փորձն էլ կա, եթե հիշում եք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ էր կապված այդ փորձը, որ այդ խոսակցություններն առաջին օրվանից մինչև հայտնի իրադարձությունները չէին դադարում, բայց, կարծում եմ, հետո բոլորը համոզվեցին, թե ինչը ինչոց էր», - ասաց Սողոմոնյանը։ «Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ համագործակցի նորաստեղծ քաղաքական այդ ուժի հետ՝ հաշվի առելով այն, որ շուրջ մեկ տասնամյակ Օսկանյանն ու Քոչարյանը միասին են աշխատել, Սողոմոնյանը պատասխանեց. - «Որևէ կուսակցության հետ համագործակցությանը պետք է նախ նախորդի Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ընդգրկվել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, ինչը մինչ օրս չի եղել»։ Նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը հիշեցրեց Քոչարյանի հայտարարությունը, որ եթե որոշում կայացնի մտնել ակտիվ քաղաքականություն, ապա ինքն [Ռոբերտ Քոչարյանը] անձամբ կհայտարարի այդ մասին։ «Նման հայտարարություն մենք դեռ չունենք։ Ընդհանրապես նախ պետք է սպասել այդ հայտարարությանը և հետո արդեն տեսնել՝ համագործակցության ինչ հնարավորություններ կան, կամ այդ ներգրավվումը ակտիվ քաղաքականության մեջ իրենից ինչ է ներկայացնում և այլն։ Այնպես որ, եկեք սպասենք», - ասաց Սողոմոնյանը։ Ճշտող հարցին, թե բացառված չէ՞, որ լինի նման հայտարարություն, Սողոմոնյանը պատասխանեց. - «Գիտեք, ձեր խմբագրության մեկ այլ լրագրողին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր՝ «երբեք մի ասա երբեք»։ Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել էր Քոչարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված: Աղբյուրը՝ Ազատություն

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am