Նիկոլ Փաշինյանի տապալված տոնը

 

Ըստ տոների և հիշատակի մասին օրենքում անցյալ տարի կատարված փոփոխության` ապրիլի 25-ին Հայաստանում պետք է նշվեր քաղաքացու օրը։
Սա Նիկոլ Փաշինյանի կողմից մտցված տոն է՝ ի պատիվ 2018 թվականի հեղափոխության։ Բայց ստացվեց այնպես որ, տոնը ընդամենը մեկ տարվա կյանք ունեցավ։ Անցյալ տարի ապրիլի 25-ին իշխանական ողջ վերնախավը փողոցներում խորոված ու քյաբաբ էր ուտում՝ ի փառավորումն ՀՀ հպարտ քաղաքաքացու, որի տոնը, ըստ Փաշինյանի և նրա թիմակիցների հենց հեղափոխությունն է, որ կա։ Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` տոնը ոչ միայն չնշվեց, այլ օրվա առիթով Քաղաքացու տոնի ջատագով և հիմնադիր Նիկոլ Փաշինյանը անգամ ուղերձ չի հղել։ Ըստ ամենայնի ճիշտ էլ արել է, որովհետև քաղաքացու օրը տոն չէ անգամ իր և իր հեղափոխական թիմի համար։
Քաղաքաքացու տոնի մասին չեն հիշում նաև քաղաքացիները, որը զգալի է անգամ ֆեյսբուքյան գրառումների դիտարկումից։
Հեղափոխության մոլի մասնակիցներից շատ քչերն էին հիշել տոնի մասին։ Սա միանգամայն բնական է, որովհետև Քաղաքացու օրը իրականում արհեստականորեն ներմուծված և բովանդակային խորհուրդ չունեցող տոն է։ Հայաստանում կա և պաշտոնապես նշվում է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, ՀՀ սահմանադրության օրը ՝ Հուլիսի 5-ը. երկուսն էլ ՀՀ քաղաքացու տոնն են, քանի որ հստակ բովանդակություն և խորհուրդ ունեն։ Առաջինը խորհրդանշում է ՀՀ քաղաքացու անկախ և ազատ պետություն ունենալու իրավունքը, երկրորդը՝ օրենքի և իրավունքի գերակայության գիտակցումը, որի խորհրդանիշը ՀՀ սահմանադրությունն է։
Հեղափոխությունը կամ իշխանափոխությունը, կապ չունի, թե ինչպես կբնութագրենք 2018-ի ապրիլյան իրադարձությունները, չեն կարող հավակնել տոնի, որովհետև խոշոր հաշվով պարզ չէ, թե ինչ արժեք է դրված դրա հիմքում։ Եթե անցյալ տարի կամ նախանցյալ տարի զանգվածները փողոց էին դուրս եկել՝ Փաշինյանին ու նրա թիմին փառաբանելու, ապա մեկ տարի անց այդ նույն զանգվածները կարող են փողոց դուրս գալ` մերժելու կամ հայհոյելու Փաշինյանին և նրա իշխանությանը։ Ի՞նչն են նշելու այդ ժամանակ Քաղաքացու տոնի մասնակիցները։ Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ հեղափոխության բովանդակային մասը մնացել է չիրագործված։ Հայաստանի նախկին իշխանությունների մերժումը տեղի էր ունեցել սոցիալական հիմքի վրա։ Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացիներին խոստացել էր, որ նրանք լավ կյանք են ունենալու, ապրելու են երջանիկ Հայաստանում։
Անցել է երկու տարի, իսկ ՀՀ շարքային քաղաքացու կյանքն էապես չի բարելավվել, աղքատությունը չի նվազել, մարդիկ ավելի երջանիկ ու ապահով չեն ապրում, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական թալանը, որի մասին Փաշինյանը այդքան բարձրագոչ ճառեր էր ասում, այդպես էլ չեն հայտնաբերվել ու չեն մտել պետական գանձարանը։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ընկերները, որոնք այսօր նախարար, մարզպետ ու պատգամավոր են դարձել, աստղաբաշխական պրեմյաներով բարձր աշխատավարձեր են ստանում։ Այսինքն՝ բարելավվել է միայն նրանց կյանքը։ Հայաստանի դատական համակարգը աշխատում է նախկին տրամաբանությամբ. առաջ դատավորները վճիռներ էին կայացնում նախորդ իշխանության հրահանգով, այսօր նույն բանն անում են Նիկոլ Փաշինյանի պատվերով ու ցանկությամբ։ Ամենուր շատացել է ագրեսիան, հայհոյանքը, միմյանց դեմ գործ տալն ու բողոքելը։ Նախկին իշխանավորների դեմ գործեր են հարուցվել, ոմանք բանտում են, ոմանք` հետախուզման մեջ։ Իսկ ո՞րն է արդյունքը։ Առայժմ ոչինչ՝ սպասումը, որ մի օր լավ կլինի։
Հեղափոխությունը կոլեկտիվ գործընթաց է, որին մասնակցել են հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, և նրանցից յուրաքանչյուրն արդարացիորեն իր բաժին հաղթանակն է ուզում ստանալ։ Անցած երկու տարիներին այդ ակնկալիքը չի նյութականացվել ու առավել մեծ հավանականությամբ այդ օրը չի էլ գալու, որովհետև հեղափոխությունից սպասումները շատ մեծ էին, իսկ իրականություն դարձնելու ռեսուրսներ իրականում չկան։ Բնականաբար, մարդիկ մի օր հոգնելու են սպասելուց և դուրս են գալու փողոց՝ մերժելու Նիկոլ Փաշինյանին, այնպես, ինչպես մերժեցին Սերժին։

Հայկ Դավթյան

դիտվել է 4249 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am