Լավրովը Նիկոլին ասում է՝ եղավ Նիկոլ ջան, դու չես բանակցում, զրուցում ես, հետո էլ թուղթը խելոք կստորագրես․Շանթ Հարությունյան (video)

Հայկական կողմն ասում է, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Կա դիտարկում, որ Նիկոլը խաբել է, բայց ես էլ ուզում եմ դիմել հոգեբաններին, որպեսզի իրենք հստակեցնեն՝ Նիկոլն ադեկվա՞դ է, թե՞ ոչ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ չհասկանալով բանակցություններն ինչ են․ «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք Ալիևի հետ զրուցում ենք, չենք բանակցում։ Դե Լավրովի նման «հարց լուծողներն էլ» ասում են՝ եղավ Նիկոլ ջան, դու զրուցի, վերջում էլ թուղթը կստորագրես»։

Շանթ Հարությունյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ստատուս-քվոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չլուծված հարցեր ունի Ալիևի հետ։

Հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում Լավրովը նման հայտարարություն արեց՝ խոսելով այդ թվում նաև գազի գնի թանկացման մասին, այստեղ արդյոք կապ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հետ, Շանթ Հարությունյանը պատասխանել է․ «Կայսրության ղեկավարները երբեք ընկերության շահերով չեն առաջնորդվում։ Պուտինն առաջնորդվում է բացառապես կայսրության շահերով»։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ այս իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը թշնամիներին ճանաչելու խնդիր ունի:

Խոսելով վերջին երկու տարում Հայաստանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության մասին՝ Հարությոյւնյանն ասել է. «Սերժ Սարգսյանը կարողանում էր Արևմուտքի հետ լեզու գտնել, Ռոբերտ Քոչարյանը ռուսների հետ էր «ախպերություն» անում, բայց Նիկոլ Փաշինյանը երկու կողմում էլ ձախողել է հարաբերությունները»:

Հարցին՝ ի վերջո այս իշխանությունն անցնող երկու տարում ի՞նչ է արել, ինչի՞ է հասել, Շանթ Հարությունյանը պատասխանել է. «Ես, իսկապես, չգիտեմ Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, բայց գիտեմ մի բան՝ ասել է, որ սրան-նրան դատելու է, դա էլ անում է»:

դիտվել է 1006 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am