Իմ պատանեկան տարիքից մինչ այսօր գլխիցս ընկել է 99.000 մազ. Արմեն Աշոտյան
Համացանցում Ժիրայր Սեֆիլյանի հայտնի` « ...7 միլիոն մետր քառակուսի կորուստ, առնվազն 7 միլիոն քառակուսի մետր, այսինքն՝ 7 կիլոմետր քառակուսի 7 միլիոն քառակուսի մետր տարածք» արտահայտությունից հետո Facebook սոցիալական ցանցում Արմեն Աշոտյանը գրել է. «Իմ պատանեկան տարիքից մինչ այսօր գլխիցս ընկել է 99 000 մազ»: Լրագրող Կարմեն Դավթյանն էլ կիսվել է. «Այսօր յոթ միլիոն, ութ տասնորդական վայրկյան աշխատել եմ... մի վայրկյան շունչ չեմ քաշել, Էդ ազիկներին ասեք` հաշվի առնեն սույն աշխատասիրությունս ու վայրկյաններս գրեն Ժիրոյի միլիոնների կողքին... Հ.Գ. Ու վաբշե` սրանից հետո ամեն բան պետք է հաշվել միլիոնով... Թե չէ` տուզիկ-մուզիկ հաշիվներով եք խոսում... Որ ինչ անեք?... Ոնց տատս կասեր. Ժիրոյին հո դրա համար չե՞ն հավաքվել...»:
