Ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանն ամբողջ թափով իր խոսքն ասի. Նարեկ Մալյան (video)
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանը:
Նշենք՝ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում»:
