Թուրքական օդուժի ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր/տեսանյութ/
Ըստ NTV-ի`Թուրքիայի Հաքքարի նահանգում հակաքրդական գործողությունների ժամանակ թուրքական օդուժին պատկանող «Կոբրա» ուղղաթիռ է ընկել: Երկու օդաչուները մահացել են:Ուղղաթիռի անկման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:
Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ գործողության ընթացքում 6 զինյալ է սպանվել։ Թուրքական կողմից ևս 8 զոհ և 8 վիրավոր է գրանցվել։
