Լավրովը հասկացրեց. եթե մեղադրյալ չկա, ինչ քրեական գործ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս կոշը հայտարարույուն էր արել Հայաստան մատակարարվող գազի գնի նվազման մասին և այս համատեքստում հիշատակել նաև հիշատակել ռուսական ընկերությունների, այդ թվում` Հարավկովկասյան ընկերության դեմ Հայաստանում սկսված դատական գործերը:
«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել էր Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:
Լավրովի խոսքն առաջին հերթիւն վստահաբար վերաբերվում էր «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, որ դեմ այս պահին Հայաստանի իրավապահները երկու գործ են հարուցել: Հեղափոխությունիվ անմիջապես հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի շատ բարձր նոտա թր վերցրել, աղմկահուրյց բացահայտումների շարքում հայտնվեց նաև երկաթուղին: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարը չարաշահել է իր լիազորությունները, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրվել են ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքներ։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքով, նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Ըստ Քննչական կոմիտեի, չարաշահումներն արձանագրվել են հայկական երկաթուղու համակարգը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելուց հետո։ Տրանսպորտի նախարարությունը աուդիտորական ընկերության հետ կնքել է պայմանագիր, ըստ որի նախարարությանն է ներկայացվել 2008-2013-ին ընկերության գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն, որում արձանագրվել են ընկերության ֆինանսական գործունեության հետ կապված մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն դրամի չկատարված շինարարական աշխատանքներ:
Սակայն, ըստ իրավապահների, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումների մասին տրանսպորտի նախկին փոխնախարարը լռել է: Ընկերությունը աուդիտ է անցել 2015 թվականին և, հավանաբար, հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեի մեռղադրանքը հենց այդ աուդիտին է առնչվում։
Մինչ այս քրեկան գործի հարուցումը 2018 թվականի նոյեմբերի 21-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղին» ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության` մենաշնորհային դիրքի չարաշահման համար և տուգանվել 30 մլն դրամով:
Անցել է արդեն երկու տարի, բայց այս քրեական գործով դեռևս մեղադրյալ և կասկածյալ չկա ։ Այս մասին նախօրեին Ազատություն ռադիոկայանին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը: Իրավիճակն իսկապես աբսուրդային է, որովհետև գործն արդեն 2 տարի քննվում է, բայց անգամ կասկածյալ չկա: Փոխնախարարը, որի մասին վերոնշյալ պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակել էր Քննչական կոմիտեն, ոչ մեղադրակել է, ոչ էլ կասկածյալ: «Հարավկովկասյան երկաթուղու» հետ աշխատանքը նախկինում համակարգում էր տրանսպորտի նախարարի այն ժամանակավա առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։ Եթադրաբար, խոսքը ն րա մասին է, բայց ամեն դեպքում նա այս գործով չի մեղադրվում:
Երկրորդ քրեական գործն առնչվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներին, ովքեր մեղադրվում են մոտ 8 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ: Այս գործով հետքաննություն ավարտվել է, գործն արդեն ուղարկվել է դատարան: Աշխատակիցների դեմ հարուցված գործը առնչվում է ընդամենը 8 մլն դրամի, որը խոշոր ընկերություններում ընթացիկ բնույթի սովորական հարց է:
Լավրովի զայրույթն հարուցած գործը աուդիտին է առնչվում, քանի որ այստեղ քաղքական մեղադրանք կա: Ստացվում է, որ ռուսական կապիտալով ընկերությունը Հայաստանի նախկին ղեկավարության հետ անօրինական գործարքի է գնացել, հետևաբար նախկին իշխանության հետ միասին կոռուպցված ռեժիմի մասդ է կազմում: Նման մեղադրանքը Կրեմլը չի հանդուրժում: Լավորվն սա շատ պարզ հասկացրեց:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3012 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am