Կայծակի հարվածից 35 մարդ է մահացել
РИА Новости-ին ndian Express-ի հղումով տեղեկացնում է,որ ամենաքիչը 35 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ, մահացել է Բանգլադեշում` շանթահարվելով:
Պաբնա քաղաքում մահացել է 8 մարդ, 10-ը` Սիրաջգանջ և Ռաջշահի նահանգներում, ևս 8-ը` Կիշորգանջ և Բրահմանբարհիա նահանգներում: Մայրաքաղաք Դաքքայում մահացել է անձրևի տակ ֆուտբոլ խաղացող 2 ուսանող, 7 մարդ էլ` Բանգլադեշի այլ շրջաններում:
Զոհերը հիմնականում գյուղացիներ են, նրանք կայծակի ժամանակ դաշտում են եղել:
