Կուլակաթափման արդյունքում 50-60%-ը կուղարկվի հանգստանալու «Նուբարաշեն» ՔԿՀ.Գուրգեն Եղիազարյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց,որ պետք է այս ընթացքում կուլակաթափ անել բոլորին, ովքեր իսկապես արժանի են դրան: Երբ ստուգումները անցկացվեն, ՀՀԿ-ն թող իմանա, որ երբ վերքը բացվի, ավելի խորն ու թարախակալած է լինելու: «Թող իրավապահները ականջալուր լինեն վարչապետի հայտարարությանը, արդյունքում կառավարման համակարգից հիսուն-վաթսուն տոկոսը կուղարկվի հանգստանալու «Նուբարաշեն» ՔԿՀ: Պետք է կուլակաթափ ասվածին գնալ ընդառաջ, այն էլ՝ կամավոր»,- ասաց նա և անդրադարձավ նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի բիզնեսին.«Նույն ծեծված բանանի թեման. Այսօր էլ սահմանին շարունակում է բանանը վաճառվել 950 դրամով: Բացի դա՝ դրանց մեծ մասը կոդավորված չէ, իսկ այն ցիտրուսն ու բանանը, որը կոդավորված չէ, դա համարվում է անասնակեր: Այստեղ ևս համապատասխան ստուգումներ են անհրաժեշտ»:
