Դժբախտ պատահար կրկեսում/տեսանյութ/
Կրկեսի ծաղրածուներն իրենց ելույթներն առավել հետաքրքիր ու դիտարժան դարձնելու նպատակով հաճախ են հանդիսատեսից որևէ մեկին շոուի մասնակից դարձնում: Սակայն Ուելսում ելույթ ունեցող շրջիկ կրկեսի ծաղրածուներից մեկը` Բենջին, լուրջ վտանգի տակ է դրել իր հետ բեմ դուրս եկած տղամարդու կյանքը Բենջին այնպես է վայր գցել 37-ամյա Բեն Գարնհեմին, որ վերջինս տեղում կորցրել է գիտակցությունը: Տեսնելով այդ ամենը` դահլիճում խուճապ է սկսվել, քանի որ շատերը կարծել են, թե տղամարդը մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
