Թուրքական իշխանության դեմ պայքարը շարունակելու ենք. հարցազրույց Գարո Փայլանի հետ

Թուրքիայում մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով հանդես եկած թուրքական մեջլիսի հայազգի պատագամավոր, Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է թուրքական իշխանության կողմից իր հանդեպ եղած ճնշումներին և իր հետագա քայլերին: Գարո Փայլանը ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։  Այս ելույթից հետո, Փայլանի հաղորդմամբ՝ նրա հանդեպ հետապնդումներ են եղել եւ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հանդես է եկել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու մասին նախաձեռնությամբ, ինչը Փայյլանի կարծիքով ուղղավծ է իր և իր կուսակիցների դեմ: Այդ նախաձեռնության վերաբերյալ երկու քննարկումների ժամանակ ծեծկռտուք է եղել պատգամավորների միջև: Դուք մտավախություն էիք հայտնել,  որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությունը՝ պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ, ուղղված է ձեր դեմ:  Ինչպե՞ս եք տեսնում այդ նախաձեռնության հետագա ընթացքը: Ես ընդմիշտ կողմ եմ եղել ժողովրդավար քաղաքականության և շարունակում եմ վերաբերվել այդպես։ Դա համարում ենք ժողովրդավար քաղաքականության դեմ կատարվող հարված։ Նրանք պահանջում են վերցնել, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների իրավունքները։ Իհարկե պետք է նշել, որ ինչպես միշտ Թուրքիայում անկախ չէ  իրավասու մարմինը։ Արդարադատությունը պատճառաբանելով փորձում են լռեցնել լրագրող և ակադեմիկոսներին։ Հերթը հասել է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և քաղաքագետներին։ Մեր անձեռնմխելիության վերացումից բացի մեզ անհանգստացնում է նաև Թուրքիայում ճնշված իրավիճակը և ժողովրդավար քաղաքականության ճանապարհում տեղի ունեցող միջամտությունը։ Եթե, այդուհանդերձ, պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ օրինագիծ ընդունվի ի՞նչ կլինի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Սահմանադրական փոփոխությունը թիրախ է վերցնում ԺԴԿ-ին, որը նշվում է նաև ԱԶԿ-ի անդամների կողմից։ Երբ անձեռնմխելիությունը վերացնեն, ապա հնարավոր կդառնա դատ բացել պատգամավորների դեմ։ Դատավճռի արդյունքում կարող են չեղյալ համարել իր պատգամավորությունը։ Բայց մենք խորհրդարանում մի հոգի էլ մնանք, ապա շարունակելու ենք պաշտպանել ժողովրդավար քաղաքականության և աշխատելու ենք մեզ ընտրողների համար։ Մայիսի 2-ին մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ թուրքական պատկան մարմինները զբաղվո՞ւմ են: Թուրքիայում ինչ-որ հաստատություն չի աշխատում, քանի որ ամեն ինչը ղեկավարվում է մի հոգու կողմից և նա ինչ ասի դա էլ լինում է։ Էրդողանի ընտրած պաշտոնյաները ակտիվանում են միմիայն նրա խոսքով։ Նրանք փորձում են վերացնել խորհրդարանական համակարգը։ Արդարադատությունը երկար ժամանակ է չի կիրառվում Թուրքիայում։ Դրա համար էլ նշյալ կռվի հետ օրինական առումով չի զբաղվում ինչ-որ օրգան։ Հայ հասարակության շրջանում վախենում են ձեր կյանքի համար՝ հիմք ընդունելով այն, որ Թուրքիայում իշխանության դեմ ելած մարդկանց ուղղակի վերացնում են: Խնդրում եմ հայտնեք, թե այս առնչությամբ ձեր մոտ վախեր կա՞ն և ինչպիսի՞ քայլեր եք նախաձեռնում: Թուրքիայում փորձում են լռեցնել և մարսել ընդդիմությանը, մենք էլ շարունակում ենք պայքարել։ Դեպքից հետո մեզ հասնող հազարավոր ուղերձները կարդալուց հասկանում ենք, որ մենք մենակ չենք։ Մեր հետևում կանգնած է բազմություն և մենք մեր ուժը վերցնում ենք նրանցից։ Հարձակման ընթացքում ես հատուկ թիրախ էի ընտրվել։ Նրանք ամեն-ինչը ծրագրավորել էին։ Կարող եմ անվանել «ատելության հանցանք»։ Անձնական վախ չեմ ապրում։ Բայց գիտեմ, ֆաշիստական նման շարժումներ, հայ ժողովրդին հրում է դեպի «աղավնու հուզվածության»։ Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության մասին ձեր ելույթը մեծ արձագանք է ունեցել և Հայաստանում, և Թուրքիայում: Այդ աոռւմով ինչպիսի հետագա քայլեր եք նախաձեռնում: Իմ կողմից հնչեցված կա հստակ պահանջ, այն է, որ պետք է  խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը: Այդ ուղղությամբ աշխատում ենք: Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների ինչպիսի՞ ընթացք եք տեսնում՝ կառավարության ղեկավարի և իշխող կուսակցության պաշտոնում ո՞վ կլինի Դավութօղլուի հրաժարականից հետո: Թուրքիայի դեմը գտնվում է առերեսում սպասող 100 տարվա պատմության։ Երկրի բարեկեցության համար անհրաժեշտ է առերեսում անցյալի հետ։ Դա չի իրականացել մինջև հիմա և ստիպողական է դարձնում այս ընթացքը։ Երկրի արևելյան մասում գտնվող քաղաքներից աքսորում և սպանում են մարդկանց։ Իմ կարծիքով, եթե Թուրքիան առերեսվեր Ցեղասպանության հետ, ապա այսօր այս վիճակում չէր գտնվի։ Երկիրը ներքին բարեկեցության համար կարիք ունի հաշվտելու և խաղաղության։ Այլևս գիտենք, Էրդողանը իր նախագահության համար ամեն-ինչ կանի։ Մենք խոսում ենք այն նախագահի մասին, որը իր իշխանության համար երկրին քաշքշել է պատերազմ։ Դավութօղլուի հրաժարականից հետո Էրդողանը ընտրելու է նրա խոսքը լսող վարչապետին։ Բայց կարևորը վարչապետի չէ, այլ համակարգի փոփոխությունն է։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am