Դուք չեք հասկանո՞ւմ, թե մեզ եք անհակացողների տեղ դրել

Հայրենի կառավարությունը ոչ տեղում է, ոչ տարածքում, մեր երկրում առավոտյան տեղի են ունենում գործընթացներ, կեսօրին նույն իշխանական շրջանակներից իրենց կողմից գործարկման մեջ դրված գործողությունը վերցնում են կասկածի տակ, իսկ ահա երեկոյան չեղարկում են իրենց իսկ նախաձեռնությունը՝ տպավորություն ստեղծելով, որ կամ իրենք էլ չգիտեն ինչ են ուզում, կամ էլ փորձում են ստուգել ՀՀ քաղաքացիների զգոնության աստիճանը ու վայն եկել է մեզ տարել, թե հանկարծ մի պահ ուշադրությունը շեղենք իշխանության վրայից, մեկ էլ՝ հոպ, մի բան կսարքեն գլխներիս: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 23-ին, այլ կերպ, քան խայտառակություն բնութագրելն է հնարավոր չէ: Առավոտյան կառավարությունը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով»։
Հրապարակվեց օրենսդրական նախագիծ, որի նպատակը վերջնականապես ոչնչացնել էր բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Այժմ դա հնարավոր է բացառապես դատարանի թույլտվությամբ։
Նախագծի հրապարակումից հետո բազում իրավաբաններ ահազանգեցին վտանգների մասին՝ փաստելով, որ առանց այն էլ տնտեսական ահռելի խնդիրների առջև կանգնած Հայաստանի տնտեսությունն այսպիով կարող է զրկվել ներդնողներից, քանզի այսկերպ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկներին, ֆիզիակական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։
Եւ որ նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց, ավելորդ է խոսել օտարերկրյա ներդրողների մասին, որոնք ընդհանրապես չեն տալու Հայաստանի անունը:
Կարելի է հասկանալ այս ամենի պատճառը, իշխանությունը ամեն գնով իրականություն դարձրեց իր առջեւ դրված խնդիրը, կորոնավիրուսի պատրվակով հասավ մեր՝ քաղաքացիներիս հեռախոսային զրույցների տեղորոշման, իսկ ավելի ստույգ՝ զանգերն ու կապերը վերահսկելու բաղձալի նպատակին: Հիմա էլ փորձում է տնօրինել մեր բանկային հաշիվներին, ցանկացած պահի տեսնել՝ ով ինչքան գումար ունի իր հաշվին: Կարճ ասած՝ իշխանությունը ՀՀ քաղաքացիներին հստակ ասում են, որ որեւէ գաղտնիք ունենալ չես կարող, ամեն ինչի մասին պետությունը պարտավոր է իմանալ: Մինչ իրավաբանները քննադատում էին կառավարության հերթական հանճարեղ նախաձեռնությունը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անակնկալ հայտարարեց, թե այդ քննադատությունների մեջ ճշմարտության հատիկ կա, մասնավորապես հիշատակեց Էդմոն Մարուքյանի գնահատականները:

«Մի փոքր նաեւ չափազանցված է ազդեցությունը: Կարծում եմ նաեւ, որ գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների առումով բանկային գաղտնիքը որոշակի բացելու հետ կապված պարտավորությունների շրջանակում մենք դեռեւս անելիքներ ունենք: Այն, ինչ հայտարարել ենք եւ այն տեղեկատվությունը, որ տրվել է, խորհուրդ կտամ հետեւեք լրատվությանը, մենք այսօր նոր հաղորդագրություն ենք տարածելու, որովհետեւ հնարավոր է, որ մեր հայտարարությունները տարընկալումներ են առաջացրել հանրության մոտ: նաեւ կարծում եմ՝ պարոն Մարուքյանի մոտ կարող են որոշակի տարընկալումներ լինել»,-ասաց Անանյանը: Մի փոքր ուշ ՊԵԿ-ը հայտարարեց, թե փոշմանել է եւ ետ է կանգնում նախաձեռնությունից. <<Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, եւ նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից>>:

Ինչ է ստացվում, նախ շրջանառության մեջ է դրվում նախագիծը, իսկ ժամեր անց
հայտարարվում, որ հետ են կանգնում: Միթե մինչ հանրային արձագանքը ՊԵԿ-ում չէին հասկանում դրա վտանգները: Եթե չէին հասկանում ու շրջանառության մեջ դրեցին, հետո հասկացան, դա նշանակում է, որ իրենք իրենց տեղում չեն, իսկ եթե հասկանալով դրել են շրջանառության մեջ, նշանակում է մեզ՝ քաղաքացիներիս են փորձում՝ ընդհանրապես մեր մեջ հասկացող կա՞, թե չկա: Եթե ոչ, ապա իշխանությունը հանգիստ կսղղացներ իր հերթական նախագիծը,որով սահմանափակում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքները, որոնց սահմանափակումը թույլատրելի է միայն որոշակի պայմաններում եւ բացառապես դատարանի թույլտվությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 2594 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am