Բյուջեի դեֆիցիտի ավելացում 90 տոկոսով

 2020 թվականի բյուջեի պակասուրդն ավելի մեծ կլինի, քան նախատեսված է Բյուջեի մասին օրենքով: Նոր սցենարով այս տարվա համար 324 մլրդ դրամ պակասուրդ է նախատեսվում` նախապես պլանավորված 182,5 մլրդ դրամի փոխարեն:

Արտաքին պարտքի մեծացումն անխուսափելի է: Կառավարությունն առաջիկայում պակասուրդն ավելացնելու մասին նախագիծը կուղարկի Ազգային ժողովի քննարկմանը: Պատճառն այն է, որ 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած 4.9 տոկոս տնտեսական իրական աճի փոխարեն` ունենալու ենք 2 տոկոս անկում. «Համենայնդեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Եվ դա բնականաբար հանգեցնում է նաև անվանական համախառն ներքին արդյունքի մեծության փոփոխության, ինչն իր հերթին բերում է բյուջետային որոշակի ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության: Կանխատեսվում է ըստ էության անվանական մեծության տնտեսության չափի նվազում՝ եթե 7 տրիլիոն 95 մլրդ դրամ է կանխատեսված 2020 թվականի Բյուջեի մասին օրենքի բացատրագրում, ապա այս կանխատեսումների ներքո այն 6 տրիլիոն 485 մլրդ դրամ կլինի»,- հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Վերանայվում են այն ցուցանիշները, որոնք ուղղակիորեն կապված են դրա հետ, մասնավորապես հարկային եկամուտները: Ըստ Ջանջուղազյանի՝ կանխատեսումները վերանայվել են, և սպասվում է, որ այս տարվա հարկային հավաքագրումը 169 մլրդ դրամով պակաս կլինի ծրագրված ցուցանիշից: «Երբ 2020 թվականի բյուջեի նախագիծն էր քննարկվում, գնահատվում էր, որ 4.9 տոկոս տնտեսական աճը և համապատասխան 1 տրիլիոն 602 մլրդ դրամ հարկային եկամուտները համեստ ցուցանիշներ են, մեր հավակնություններն ավելին են: Մենք կարծում էինք, որ կկարողանայինք ավելի լավ ցուցանիշներ ունենալ, բայց ավաղ, ներկայումս այս զարգացումների հաշվառմամբ մեր կանխատեսումները վերանայել ենք: Եվ, ինչպես ասացի, մոտ 169 մլրդ դրամ նույնիսկ ծրագրված եկամուտների ցուցանիշից ծրագրվում է ավելի պակաս ստացում»,- նշել է նա:

Դրան զուգահեռ` ծախսերի ցուցանիշը գրեթե չի կրճատվելու: Կառավարությունը մտադիր է ծախսերը նվազեցնել ընդամենը 5 մլրդ դրամով: Համեմատության համար նշենք, որ
նախորդ տարի ծախսերը 130 մլրդ դրամով թերակատարվել էին: Ըստ Ջանջուղազյանի՝ բացի նոր պարտք ներգրավելուց, կառավարությունը ծախսերը ֆինանսավորելու այլընտրանք չունի: 324 մլրդ դրամ պակասուրդը լրացնելը անգամ պարտքով հեշտ չէ: Հետևաբար, ըստ նախարարի, ողջամիտ մոտեցումն այն է, որ այնքան ծախսեր ծրագրավորվեն, ինչքան կարող են իրականացնել, և տնտեսությունը կարող է կլանել:
Ատոմ Ջանջուղազյանի ասելով` դիտարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ միջազգային գործընկերներից ու պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավում: «Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը, բայց ստեղծված իրավճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնելը՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին»,- ասել է նա:
Նախագծով ԱԺ-ին առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեք արձագանքելու ստեղծված իրավիճակին: Հայաստանն, ըստ Ջանջուղազյանի, շարունակում է մնալ ցածր պարտքի բեռ ունեցող երկիր, հետագայում ևս այն կմնա կառավարելիության մակարդակում:
Բայց սա կարծես թե միայն սկիզբն է` ընդամենը մեկամսյա արտակարդ իրավիճակ, և կառավարությունը շուրջ 160 մլրդ դրամով կամ, որ նույնն է, 90 տոկոսվ ավելացնում է պակասուրդը: Դժվար է լինելու:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2528 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am