Կոռուպցիան դարերով եկել և գալիս է.Ռուզաննա Մուրադյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է,որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ծախսերը կրճատելու մասին հայտարարությունը փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության շարունակությունն էր. «Այն դրույթները, որոնք առաջարկվեց, որ պետք է կրճատենք ծախսերը, պետական ապարատի կառավարումն ավելի կոմպակտ դարձնենք, և պայքարենք կոռուպցիայի դեմ՝ դրանք ծրագրեր են, որոնք ոչ թե սկսվեցին երեկ, այլ արդեն սկսված ծրագրերին էին, որոնք գտնվում էին տարբեր փուլերում:Այդ հայտարարությունը վերադասավորմանն ուղղված կոչ էր, որով վարչապետը հստակեցրեց, որ Հայաստանը պատերազմից հետո հայտնվել է բոլորովին նոր կարգավիճակում և առաջնահերթությունների վերադասավորման անհրաժեշտություն է առաջացել :Ողջունելի և շատ կարևոր է ժողովրդի մտահոգությունները բաց ներկայացնելը: Այս նույն բաների մասին ասվել էր վաղուց և անընդհատ: Պատահական չէ, ոչ վարչապետը կոչ արեց այդ փոփոխությունները սկսել հենց իրենց ապարատից՝ կառավարությունից: Կվերանայվեն ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ հաստիքները»: Ռուզան Մուրադյանը Հայելի ակումբում հայտարարեց,որ պատերազմից հետո իշխանությունն ու ընդդիմությունն իրենց առաջ նպատակ են դրել և նոր մոտեցումներ ու նոր լուծումներ են առաջարկում:«Այստեղ միայն նախագահով և վարչապետով չէ: Այդ ամենի համար մեզանից յուրաքնաչյուրը պետք է ջանք գործադրի: Կոռուպցիան դարերով եկել և գալիս է, ու որքան էլ, որ մենք մտածենք, թե ինչպիսի ուժեղ մեխանիզմներ մշակենք, մեր պետական մամիններն ու կառույցները պետք է ունենան այդ կամքը, որպեսզի կարողանանք իսկապես պայքարել»;
