Սամվել Ալեքսանյանը գտել է կախարդական փայտիկը` բիզնեսն աճում է, հարկերը` քչանում

Մի առիթով, երբ լրագրողները գործարար Սամվել Ալեքսանյանին հարցրել էին, թե ինչպես է կարողանում բոլոր իշխանությունների հետ լավ հարաբերություններ պահպանել, ինչպես արեց, որ կարողացավ գործերը փայլուն կերպով դասավորել Նիկոլ Փաշինյանի

հետ, նա պատասխանել է. «Մեղավոր եմ, որ խելք ունեմ և ճկուն եմ»: Իսկապես ճկուն պետք է լինել` կարողանալու համար այնպես անել, որ համ բիզնեսներդ ծաղկեն, համ իշխանության սիրելի գործարարը դառնաս, համ էլ վճարած հարկերդ գնալով նվազեն: 

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2020 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում Սամվել Ալեքսայնանին պատկանող ընկերություններից որևէ մեկը ներկայացված չէր: Մինչդեռ նախկին կոռումպացված բարքերով հայտնի իշխանությունների ժամանակ Ալեքսանյանը մշտապես գտնվում էր խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Երկրում տեղի ունեցած իրավիճակի համընդհանուր փոփոխություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց նաև Սամվել Ալեքսանյանի հարկային վճարումների չափը: Բիզնեսների ծաղկմանը հակառակ` հարկերը սկսեցին նվազել:
ՊԵԿ-ի հրապարակած ցանկում Սամվել Ալեքսանյանին բիզնեսներից ամենաշատ հարկ վճարողը եղել է հանրահայտ «Երևան սիթի» խանութների ցանցը, որը ներկայացված է Սիթի ընկերության հաշվեկշռում և պետությանը վճարել է 2 մլրդ 97 մլն դրամ հարկ` ցանկում գրավելով 15-րդ տեղը: Ալեքսանյանի հաջորդ` առավել շատ հարկ վճարած ընկերությունը «Ալեքս էնդ հոլդինգ»-ն է` վճարած 1 մլրդ 741 մլն դրամով: Նա գրավում է 19-րդ հորիզոնականը: Այնուհետև հաջորդում է Նատալի ֆարմ ընկերությունը, որը զբաղվում է դեղերի արտադրությամբ և վաճառքով: Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը խոշորների ցուցակի 42-րդն է, վճարել է 1 մլրդ 79 մլն դրամ հարկ: Իսկ երբեմնի խոշորագույն հարկատու Ալեքս հոլդինգ ընկերությունը, որը ժամանակին միավորում էր Երևան սիթի սուպերմարկետների, շաքարի ներմուծման և արտադրության, ինչպես նաև այլ ներմուծումների բիզնեսները, այժմ ցուցակում ընդամենը 130-րդն է և վճարել է 339 մլն դրամ հարկ:
Հարկային մուծումների թեթևացման հիմնական գաղտնիքը թերևս այն է, որ Սամվել Ալեքսանյանը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո մասնատեց իր բիզնեսները: «Սիթի» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին, որի հիմնադիրը, ըստ ռեգիստրի, ՀՀ քաղաքացի Վարդան Վալյուշի Ֆարմանյանն է։ Ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով և ամբողջացնում է Yerevan City սուպերմարկետների ցանցը: Փաստորեն Սամվել Ալեքսանյանը թղթերով հրաժարվել է իր կարևոր բիզնեսներից մեկից: Եվ այս պահին խոշոր հարկատուն ոչ թե ինքն է, այլ վերոնշյալ Վարդան Վալյուշի Ֆարմանյանը:
Ընդամենը օրեր անց՝ 2018-ի մայիսի վերջերին, գրանցվել է նաև «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է տարատեսակ գործերով: Իսկ բոլորին քաջ հայտնի «Ալեքս Հոլդինգը» շարունակում է գործել որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն:
Համեմատության համար նշենք, որ օրինակ 2017 թվականի առաջին եռամսյակում, այսինքն` մինչև հեղափոխությունը միայն «Ալեքս հոլդինգ» ընկերությունը վճարել էր 4 մլրդ 490 մլն դրամ և գրավում էր խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականը: Փաստացի նախկին Ալեքս հոլդինգը ավելի շատ է վճարել, քան նրա փոխարեն այօր գործող երեք ընկերությունները` «Սիթի», «Ալեքս ընդ Հոլդինգ» և «Ալեքս հոլդինգը» միասին վերցրած: Ներկայումս նրանց հարկային հանրագումարը միասին կազմում է 4 մլրդ 177 մլն դրամ, կամ, որ նույնն է, 313 մլն դրամով ավելի պակաս: Նկատենք, որ անցած երեք տարում ավելացել է «Սիթիների թիվը, բացվել է «Մեգա մոլը», որը ևս գործում է նույն ցանցի կազմում: Մի խոսքով` Սամվել Ալեքսանյանը գտել է կախարդական փայտիկը` բիզնեսն աճում է, հարկերը` քչանում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6599 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am