Իրաքի հյուսիսում անհայտ անձինք կրակ են բացել սրճարանում
Իրաքի հյուսիսում 3 անհայտ անձ կրակ են բացել սրճարանի հաճախորդների վրա։ Միջադեպից զոհվել է 12 մարդ, եւս 25-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրները։ Դրանց փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը Բալադ քաղաքում։ Հարձակումը տեւել է 10 րոպե։ Ոստիկանությունից հայտնել են, որ թաղամասը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, խստացված հսկողության տակ է։ Նախքան իրենց թիրախին հասնելը, հարձակվողներն անցել են 3 ոստիկանական անցակետերով։
