Պահանջում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքի Լավրովի հայտարարությանը.Էդմոն Մարուքյան (video)
Հարց է առաջանում, ո՞ր ԱԳ նախարարին հավատալ՝ մե՞ր, թե՞ Ռուսաստանի, ես հավատում եմ ՀՀ ԱԳ նախարարին։ Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ–ն պետք է պարզաբանում պահանջի ՌԴ ԱԳՆ–ից, ավելին նաեւ կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է անձամբ անդրադառնա այդ հարցին, որովհետեւ սա շատ շահարկվող հարց է ՀՀ ներքաղաքական կյանքում եւ այն ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի եւ որոշակիորեն հերքի այդ տեղեկատվությունը,-այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով երեկ ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
