Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնում է
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է երկրի հարավարևելյան հատվածում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ պայքարում 8 զինծառայողի մահվան մասին: Ընդ որում՝ մարդկային բոլոր կորուստները բաժին են ընկել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանին: Գլխավոր շտաբը մանրամասնել է, որ 6 զինծառայող զոհվել է քուրդ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ, ևս երկու զինծառայող զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով: Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքությունների պատճառով, նրա երկու օդաչուներն էլ զոհվել են:
