Էրդողանն ու Պան Գի Մունը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կողմերը գլխավորապես քննարկել են Ստամբուլում մայիսի 23-24-ն առաջին անգամ անցկացվող Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Սիրիային և Կիպրոսին վերաբերող խնդիրներին:
