Փաշինյանը դիսկոմֆորտի մեջ է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի լրանա կառավարության պաշտոնավարման 2 տարին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այս հանգամանքը պետք է նշանակալից դերակատարություն ունենա, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե հանրության կյանքում ինչ դրական փոփոխությունների ու բարելավումների են իրենք կարողացել հասնել։

Եվ իրոք, սրանից էլ լավ առիթ կառավարության գործունեության արդյունքներն ամփոփելու եւ սեփական բարձր վարկանիշն ի ցույց դնելու համար չի կարող լինել, սակայն, ինչպես երեւում է, գործադիրը եւ նրա ղեկավարը կարծես թե դիսկոմֆորտի մեջ են։

Ճիշտ է՝ մի կողմից համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը եւ դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցն է, բայց մյուս կողմից էլ հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են նկատվում։ Ներկայիս իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, ինչ ունեին երկու, նույնիսկ մեկ տարի առաջ։

Իսկ իշխանությունների վստահության պաշարի նվազումը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրությունն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից, քան իրականում նրանք կարող էին դրանք իրականություն դարձնել։

Եվ հանրային տրամադրություններում նկատվող փոփոխությունները լուրջ ահազանգ են իշխանությունների համար, որպեսզի լարեն իրենց ուժերը ներկայիս ճգնաժամային իրավիճակից սահուն դուրս գալու համար։

Բացի այդ, եթե իշխանություններն ուզում են, որպեսզի հանրության հիասթափությունն ավելի չխորանա, ապա պետք է լիովին անկեղծ լինեն հասարակության հետ, ընդունեն իրենց բացթողումները եւ աշխատեն ուղղել դրանք։

Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը այս հարցում։ Պատահակա՞ն է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը մի ողջ ուղիղ եթեր է նվիրում «մեծ հիասթափությանը» եւ խոսում նաեւ որոշակի բացթողումների ու դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ուղղությամբ, իհարկե՝ ոչ։

Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է իր ուղիղ եթերները նվիրել ունեցած ձեռքբերումների լուսաբանմանը եւ ընթացիկ հարցերի քննարկմանը, սակայն բովանդակության կտրուկ փոփոխությունը փաստում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ հանրության շրջանում հիասթափություն կա։

Թեպետ, այստեղ պետք է շեշտել, թե ինչ շրջանակներում է հիասթափությունը, քանզի հիասթափություն կարող են ունենալ նրանք, որոնք նախկինում կա՛մ հիացած են եղել, կա՛մ գոնե հույսեր են ունեցել:

Ամենայն հավանականությամբ, այդ դժգոհությունները արտակարգ դրությունից հետո իրենց դրսեւորումները կունենան ցույցերի եւ բողոքների տեսքով, քանի որ երկրի սոցիալտնտեսական դրությունը գնալով վատանում է, տնտեսության որոշ ոլորտներում գործունեությունն ուղղակի կանգնած է, իսկ այդ ճյուղերի վերականգնման համար մեծ ժամանակ է պահանջվելու։ Արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, եւ հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի։

Սակայն Փաշինյանը, տեղյակ լինելով այս ամենից, այլ մեթոդի է դիմում։ Նա խոսում է ոչ թե ժողովրդի շրջանում առկա հիասթափությունից, այլ ընդգծում է իր քաղաքական հակառակորդների եւ հանրության որոշակի շատ նեղ շերտերի հիասթափության մասին։ Դրանով վերջինս լուծում է այն խնդիրը, որ եթե վաղը քաղաքացիները բողոքի դուրս գան կառավարության առջեւ, ինքը հայտարարի, թե դա իր նշած խմբերի հիասթափության արդյունք է, այլ ոչ թե ժողովրդի։

Սակայն նորից նշենք, որ այդ շրջանակները չեն կարող հիասթափված լինել, քանզի հույսեր չեն էլ ունեցել, էլ չասենք «հիանալու» մասին: Ամենաուշագրավն այն է, որ իր ուղիղ եթերը նվիրելով «մեծ հիասթափության» մոդելավորմանը՝ Փաշինյանը մեկ խոսք անգամ չասաց ժողովրդի շրջանում առկա հիասթափության մասին։

Սակայն ինչքան էլ Փաշինյանը փորձի պարտակել հանրության շրջանում կուտակված դժգոհությունները եւ այն փորձի միայն մոդելավորել իր քաղաքական հակառակորդների վրա, միեւնույն է, դրանք շուտով իրենց զգալ են տալու եւ կառավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1288 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am