Խոշորներից ոմանք սկել են


Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների 2020թ. առաջին եռամսյակի ցանկը։ Այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները 245 մլրդ 633 մլն դրամ հարկ են վճարել պետական բյուջե: Այդ թվում` հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումները` 42 մլրդ 839 մլն դրամ:
Խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` վճարած 17.7 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերությունը 4 մլրդ դրամով ավելացրել է հարկային վճարումները, ըստ այդմ` 2019-ի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիան» վճարել էր 13 մլրդ 531 մլն դրամ: Երկրորդ և երրորդ տեղերում Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտային երկու ընկերություններն են` «Գրանդ Տոբակոն», որը վճարել է ավելի քան 15 մլրդ դրամ, և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»` վճարած 5 մլրդ դրամ գումարով։ Այս երկու ընկերություններն էլ, անցած տարվա համեմատ, ավելացրել են հարկային մուտքերը` համապատասխանաբար 3 մլրդ և 1 մլրդ դրամով:
Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,9 մլրդ դրամ մուտքերով։ Նկատենք, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ` առաջին տասնյակը լրջորեն ձևափոխվել է: Տասնյակի առաջին և երկրորդ հորիզոնականից բացի` մնացած բոլոր տեղերում կատարվել է տեղաշարժ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում երրորդ տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կիսով չափ նվազեցրել է հարկերը և այս տարի հայտնվել խոշոր հարկատուների տասնյակի վեցերերորդ հորիզոնականում` վճարած 3 մլրդ 479 մլն դրամով, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 6 մլրդ 684 մլն դրամ: Հաջորդաբար գալիս են «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը` 3 մլրդ 462 մլն դրամով, որն անցած տարի առաջին տասնյակում չկար: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ութերորդն է` վճարած 3 մլրդ 383 մլն դրամով, այն դեպքում, երբ անցած տարվա առաջին եռամսյակում չորրորդն էր և վճարել էր 4,5 մլրդ 544 մլն դրամ: Այսինքն` Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը շուրջ 1,2 մլրդ դրամով նվազեցրել է հրակային մուտքերը:
Ցուցակում իններորդը Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 3 մլրդ 179 մլն դրամ: Անցած տարի այս ընկերությունը վճարել է 3 մլրդ 753 մլն դրամ, այսինքն` 574 մլն դրամով պակաս: Տասնյակը եզրափակող «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները վճարել են 2 մլրդ 972 մլն դրամ: Այս ընկերությունն անցած տարի իններորդն էր և վճարել էր 3 մլրդ 414 մլն դրամ, այսինքն` 442 մլն դրամով ավելի քիչ:  Իսկ ահա հեղափոխական իշխանությունների սիրեկի գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունները առաջին տասնյակում չկան, նրանք համեստորեն հանգրվանել են քսանյակի մեջ: 
Երկրորդ տասնյակում տեղ են գրավել նաև հետևյալ ընկերությունները. «Գեոպրոմայնինգ գոլդ»` 2 մլրդ 769 մլն դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան»` 2 մլրդ 480 մլն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» 2 մլրդ 175 մլն, «Մաքս Պետրոլ»` 2 մլրդ 148 մլն. , «Սիթի»` 2 մլրդ 97 մլն, «Յուքոմ»` 1 մլրդ 961 մլն, «Վեոն Արմենիա»` 1 մլրդ 918մլն, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ` 1 մլրդ 889 մլն, «Ալեքս էնդ հոլդինգ»` 1 մլրդ 741 մլն, «Ջեյ թի այ Արմենիա»` 1 մլրդ 695 մլն:

Հայկ Դավթյան

դիտվել է 7863 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am