Ով կփոխարինի Մարգարիտա Գրիգորյանին
Ինչպես հայտնի է, երեկ հայտնի իրադարձությունների պատճառով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց Հանրային հեեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Առաջիկայում այս թափուր պաշտոնի համար մրցույթ կհրավիրվի, բայց բոլորին է հայտնի, որ այն ձեւական բնույթ է կրելու եւ իշխանությունն այդ պաշտոնում նշանակելու է իր ընտրած թեկնածուին: Մեր տեղեկություններով`քննարկվում է Արմենիա ՀԸ-ի նախկին սեփականատեր Բագրատ Սարգսյանի թեկնածությունը, ում տարիներ առաջ ՀՀ նախկին իշխանությունները նեղացրեցին եւ նա հեռացավ: Միայն վերջերս ակտիվ ներգրավվեց հայաստանյան ներքաղաքական կյանքին, ըստ լուրերի Նոր Հայաստան ՀԸ-ում նա մասնաբաժին ունի: Շրջանառվում է նաեւ Ազատության լրագրող Կառլեն Ասլանյանի անունը:
