Քլունիները` Կաննի կինոփառատոնին. լուսանկարներ
Կաննի 69-րդ կինոփառատոնի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգերից մեկն Ամալ և Ջորջ Քլունիներն են, որոնք միասին ներկայացել են «Գումարային հրեշը» (Money Monster) ֆիլմի պրեմիերային: Ինչպես նշում է Tatler-ը, միջազգային կարգի իրավաբան Ամալ Քլունին ոչնչով չի զիջել կարմիր գորգով անցնող կինոաստղերին` բոլորին հիացնելով իր անթերի ու նրբաճաշակ տեսքով: Հատուկ այս միջոցառման համար բարեկազմ սևահերն ընտրել էր բաց կիտրոնագույն Versace զգեստ, որը շատ լավ ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը:
