Facebook-ը հերքել է
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Facebook ընկերությունը կտրականապես հերքել է քաղաքական կողմնակալության մասին մեղադրանքը: Ընկերության փոխնախագահ Ջասթին Օսովսկին երեկ վստահեցրել է, որ սոցցանցում լրատվական նյութերի զետեղումը իրականացվում է օբյեկտիվորեն, ալգորիթմների հիման վրա, ոչ թե ընկերության աշխատակիցների սուբյեկտիվ որոշումների: Facebook-ի հանդեպ նման սկանդալային մեղադրանքի պատճառ է դարձել երկուշաբթի Gizmodo ցանցային ռեսուրսի հրապարակումը: Gizmodo-ն պնդում է, որ Facebook-ի աշխատակիցները լրատվության Trending Topics բաժնից պարբերաբար հեռացնում են պահպանողական տրամադրություններով մարդկանց համար հետաքրքրություն ներկայացնող լուրերը: Օսովսկին, սակայն, հերքել է դա՝ պնդելով, որ սոցցանցի պոտենցիալ թոփ նորությունները հստակեցվում են ալգորիթմների, այսինքն՝ բանաձևերի հիման վրա:
