Կանցկացվի «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» խմբի նիստ
«Ռուսաստան-Իսլամական աշխարհ» խմբի նիստին կմասնակցեն 30 մուսուլմանական պետությունների ներկայացուցիչներ և մոտ 20 առաջատար ռուս փորձագետներ: Այն տեղի կունենա Կազանում մայիսի 25-28-ին, հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ պլանավորված միջոցառումների հիմնական նպատակը կայանում է նրանում, որ խմբի արտասահմանյան անդամների մոտ ձևավորվի Ռուսաստանի և նրա բազմամշակույթ հասարակության վերաբերյալ օբյեկտիվ կարծիք: Թաթարստանի վարչապետը նշել է, որ Կազանում տվյալ միջոցառումը կատարվում է երկրորդ անգամ: Առաջինը կայացել է 2006 թվականի օգոստոսին: Ներկա նիստի ծրագրի կարևոր մասը կհանդիսանա խմբի անդամների կողմից հնագույն Բոլգար քաղաքի այցելությունը և «Բոլգարական իսլամական ակադեմիա» կրթական նախագծին ծանոթանալը:
