Ադրբեջանա-իտալական անհավանական արկածներ ընդդեմ Արցախի

Եվրոպայի արտաքին քաղաքականության հետազոտությունների համաեվրոպական ECFR կենտրոնի կայքում հրապարակվել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետազոտող Կառլո Ֆրապպիի հոդվածը Ադրբեջանի և Իտալիայի հարաբերություններում «թռիչքային» զարգացման ու այն մասին, թե դա ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հարցում Եվրոպայի, մասնավորապես, Իտալիայի դիրքորոշման վրա։ News.am-ը ներկայացրել է hոդվածը։

Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Իտալիա 2020թ․ փետրվարին եզակի է դարձել Ադրբեջանի ժամանակակից պատմության մեջ։ «Այցը նշանավորվեց երկրների միջև հարաբերությունների որակական թռիչքով, ինչը երևում է այդ ընթացքում նրանց միջև ձեռք բերված համաձայնություններից, ինչպես նաև Իտալիայի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված բիզնես ֆորումին Ադրբեջանի պատվիրակության մեծությունից և կառուցվածքից։ Բաքվի նշանակալի քաղաքական ներդրումը հարաբերություններում կարծես թե խանդավառությամբ է ընդունվել իտալական բիզնես աշխարհի կողմից, և, ինչն ավելի կարևոր է, Իտալիայի կառավարության փոխադարձ ջանքերով։ Պաշտոնյաները Հռոմում հարաբերությունները խորացնելու իրենց ջանքերը նկարագրել են որպես «հստակ քաղաքական ընտրություն», որից«շատ մեծ սպասելիքներ» կան»։

Իրադարձության լուսաբանումը իտալական և արտասահմանյան մամուլում հիմնականում կենտրոնացած էր ձեռք բերված տնտեսական բնույթի համաձայնագրերի վրա։ Տրանսադրիատիկ խողովակաշարի բացումից (որը կխորացնի Իտալիայի և Ադրբեջանի միջև փոխկածվածությունը) որոշ ժամանակ առաջ երկրները հաստատեցին այն, ինչ իրենք կոչում են «փոխշահավետ» համագործակցություն։ Համագործակցության շրջանակներում Բաքուն հույս ունի դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը, իսկ Հռոմը կլուծի վճարային պակասուրդի երկկողմ բալանսի խնդիրը։

«Չնայած Իտալիայի և Ադրբեջանի միջը համաձայնագրերը տնտեսապես կարևոր են, հատկապես դրանց տնտեսական հարթությունն է, որ կարող է հսկայական որակական թռիչք ապահովել հարաբերություններում։ Համատեղ հռչակագիրը հաստատում է կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության վրա, այսինքն` միջազգային օրենքների այն սյուների, որոնց վրա է Ադրբեջանը ավանդաբար հենվել Հայաստանի նկատմամբ իր պահանջները ներկայացնելիս։ Սա նշանակում է հետքայլ, եթե ոչ փաստացի հրաժարում, Հռոմի կողմից հաստատված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության քաղաքականությունից։ Հռչակագրի ընդհանուր քաղաքական շրջանակի վրա չի ազդում դրա ընդհանուր հղումը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա։

Ավելին, միասնական հռչակագիրը Իտալիայի առաջին հայտարարությունն է Լեռնային Ղարաբաղի մասին, որտեղ որևէ ակնհայտ հղում չի կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ մարմին,որը գրեթե երեք տասնամյակ միջնորդ է հանդիսանում հակամարտող կողմերի միջև։ Ադրբեջանի իշխանությունները երկար ժամանակ պնդում են, որ Մինսկի խումբն անարդյունավետ և կողմնակալ է՝ նպատակ ունենալով խթանել զուգահեռ բանակցություններ կամ փոխել բանակցությունների ներկա ձևաչափը»։

Սա կարելի է հայկական դիվանագիտության համար միանշանակ ձախողում համարել: Սա նշանակում է, որ Հայաստանն Իտալիայի հետ աշխատանք չի տարել առհասարակ:
Ավելին՝ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների Իտալիայի ուղղությամբ տարբեր ակնարկներ հնչեցին՝ էլ երեխաների ապօրինի որդեգրման լուրեր, էլ՝ «Վենետիկի պադվալներում թաքնվողներ» որակումներ:

Իհարկե, այս մեղադրանքների հասցեատերերը Հայաստանի գործիչներն էին, սակայն պետության որևէ իշխանության կողմից որևէ այլ երկրի վերաբերյալ արտահայտություն անելիս պետք է մաքսիմալ նրբանկատ ու զգույշ լինել:

Ադրբեջանի իշխանությունները մշտապես աշխատել են այս կամ այն երկրի ղեկավարության հետ, սակայն նրանց չի հաջողվել ստանալ այն «արդյունքները», որոնք նրանք ակնկալել են, բացառությամբ, թերևս, Հունգարիայի իշխանությունների հետ տարված աշխատանքին, որի արդյունքում Ադրբեջանին արտահանձնվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովը:

Ստացվում է, որ արևմտյան մի երկիր միակողմանի, ԵԱՀԿ Մինսկի խմբից և ԵՄ-ից տարբերվող դիրքորոշումներ է որդեգրել ԼՂ խնդիրի վերաբերյալ, ինչը խիստ անընդունելի է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3087 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am