Այսօրվա իշխանությունը հեծած ավանակից պետք է իջնի․ գերաշնորհ տեր Միքայել Աջապահյան (video)

Կարծում եմ, որ մեր ելույթները տեղ հասան, և մարդիկ իրենց հետևություններն արել են։ Գուցե, մենք հրապարակային ներողության էինք սպասում, բայց, եթե մարդիկ հասկացել են իրենց սխալը, ոչինչ, թող ներողություն չխնդրեն։

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Վեհափառի դեմ սանձազերծված արշավին ու հոգևոր դասի պատասխանին։

Ըստ գերաշնորհ սրբազան հոր՝ կան մարդիկ, ովքեր իրենց երիատասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին․ «Եկեղեցին պատրաստ է նման բաների՝ և՛ դիմագրավելու, և՛ պատասխանելու, և՛ ներելու, ինչը և մենք արեցինք»։


Դիտարկմանը՝ ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, Միքայելը նշել է. «Ինչպես 1920-ականներին հեղափոխականները եկան իշխանության և իրենց առաջին թիրախն ընտրեցին եկեղեցին, այդպես էլ այսօր է։ Զուգահեռներ շատ կան, բայց Աստված չանի, որ այս ամենի հետևանքներն էլ լինեն նույնական»։

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եկեղեցու դեմ գնալ, եկեղեցու հետ կռվելը գուցե ժամանակավորապես հաջողվի, բայց երկար պայքարել հնարավոր չէ։

Հարցին՝ երկու տարի առաջ այս երիտասարդները իշխանության եկան սիրո ու թավիշի մասին կոչերով, մինչդեռ այսօր հաճախ տեսնում ենք ճիշտ հակառակը, գուցե ժամանակն է՝ հոգևորականների խոսքը հասանելի դարձնել, Տեր Միքայել Աջապահյանը պատասխանել է․ «Երիտասարդները պետք է հաղթահարեն որոշակի բարդույթներ, մասնավորապես՝ երբ եկեղեցականներին մեղադրում են անցյալում չխոսալու մեջ։ Այսպիսի խոսակցություններն այլևս ամոթ են։ Ես գոնե այն հոգևորականն եմ եղել, որ խոսել եմ միշտ»։

Տ. Միքայել Աջապահյանը հորդորում է այսօրվա երիտասարդներին այլևս չփնտրել հակահեղափոխականներ․ «Հակահեղափոխականությունից տեռորի հոտ է գալիս։ Ի՞նչ է՝ հակահեղափոխականներին պատրաստվում եք տեռորի՞ ենթարկել։ Կամ, երբ վարչապետն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, այդ բոլորի մեջ հակահեղափոխականները չե՞ն մտնում»։

Հարցին՝ կա տեսակետ, որ այս իշխանությունը հարձակվում է մեր ազգային արժեքների վրա, արդյոք սա ծրագրված է, սրբազանը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ ծրագիր կա, բայց այս խանդավառ երիտասարդներից շատերին թվում է՝ իրենք մեծ գործեր են արել։ 2018թ․ թավշյա հեղափոխությունն իրենք ավելի բարձր են դասում, քան՝ Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, կամ էլ թե մեր եկեղեցու գործունեությունը, որովհետև իրենց մոտ այդ էյֆորիան դեռ չի մարել»։

դիտվել է 1285 անգամ
Լրահոս
Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am