Հովիկ Աղազարյանը, մինչև իր թոռնիկի հոգևոր կրթությանը հասնելը, թող իր ներքին պրոբլեմները լուծի.Տեր Միքայել Աջապահյան (video)

Կարծում եմ, որ մեր ելույթները տեղ հասան, և մարդիկ իրենց հետևություններն արել են։ Գուցե, մենք հրապարակային ներողության էինք սպասում, բայց, եթե մարդիկ հասկացել են իրենց սխալը, ոչինչ, թող ներողություն չխնդրեն։

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Վեհափառի դեմ սանձազերծված արշավին ու հոգևոր դասի պատասխանին։

Ըստ գերաշնորհ սրբազան հոր՝ կան մարդիկ, ովքեր իրենց երիատասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին․ «Եկեղեցին պատրաստ է նման բաների՝ և՛ դիմագրավելու, և՛ պատասխանելու, և՛ ներելու, ինչը և մենք արեցինք»։


Դիտարկմանը՝ ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, Միքայելը նշել է. «Ինչպես 1920-ականներին հեղափոխականները եկան իշխանության և իրենց առաջին թիրախն ընտրեցին եկեղեցին, այդպես էլ այսօր է։ Զուգահեռներ շատ կան, բայց Աստված չանի, որ այս ամենի հետևանքներն էլ լինեն նույնական»։

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եկեղեցու դեմ գնալ, եկեղեցու հետ կռվելը գուցե ժամանակավորապես հաջողվի, բայց երկար պայքարել հնարավոր չէ։

Հարցին՝ կա տեսակետ, որ այս իշխանությունը հարձակվում է մեր ազգային արժեքների վրա, արդյոք սա ծրագրված է, սրբազանը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ ծրագիր կա, բայց այս խանդավառ երիտասարդներից շատերին թվում է՝ իրենք մեծ գործեր են արել։ 2018թ․ թավշյա հեղափոխությունն իրենք ավելի բարձր են դասում, քան՝ Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, կամ էլ թե մեր եկեղեցու գործունեությունը, որովհետև իրենց մոտ այդ էյֆորիան դեռ չի մարել»։

դիտվել է 1394 անգամ
Լրահոս
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am