Վրացի օպերային երգիչը մուտք է գործում քաղաքականություն

 Վրացի հայտնի օպերային երգիչ և «Իավնանա» խոշոր բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պաատա Բուրչուլաձեն հայտարարել է, որ կստեղծի «Պետություն ժողովրդի համար» քաղաքական շարժումը և մտադիր է մասնակցել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Բուրչուլաձեն նշել է, որ իր թիմը մտադիր է անել այն, ինչ չեն կարողացել անել ներկայիս իշխանությունները կառավարման 4 տարում: Նա կողմ է Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և մտադիր է «հարստացնել ԵՄ-ն վրացական արժեքներով»: Բուրչուլաձեն կարծում է, որ Վրաստանին բավարար չէ միայն տնտեսապես ուժեղ լինել, այն պետք է օրինակելի երկիր դառնա՝ պահպանելով իր ավանդույթներն ու նպատակները: Նրա խոսքով՝ «Իավնանա» հիմնադրամում աշխատանքի տարիներին ինքը տաղանդավոր և հեռանկարային մարդկանց հավաքելու մասնագետ է դարձել և պատրաստվում է այդ պրակտիկան օգտագործել քաղաքականության մեջ: Երգիչը նաև մտադիր է «վերացնել երկրում կուլիսային կառավարման համակարգը» և ուշադրություն դարձնել Վրաստանի մայրաքաղաքին, մասնավորապես՝ արգելել Թբիլիսիում մշակութային օբյեկտների քանդումը և անպետք ժամանակակից շենքերի ու բնակելի տների կառուցումը: Վրաստանում վերջերս անցկացված սոցհարցման տվյալներով՝ երգիչը դրական արձագանքներ է ստացել երկրի քաղաքացիներից: Վրացական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Բուրչուլաձեի թիմը կարող է խորհրդարանական ընտրություններում դառնալ իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների գլխավոր մրցակիցը:  

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Հայ լինելու բոլոր որակները պիտի կորցրած լինես, որ այդ երիտասարդներին բանտ տանես Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում. Հրապարակ Իրանը հերքել է երկրի Գերագույն առաջնորդի առողջության վերաբերյալ ասեկոսեները Հրատապ․ Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները Թրամփը պարտվում է Իրանի դեմ պատերազմում. Foreign Policy Եթե ՀՀ-ում կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ո՛չ հայ է, ո՛չ էլ քրիստոնյա. Գևորգ Գևորգյան Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական. ԻՀՊԿ Արաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Լուսավոր և ժպտերես աշակերտ. Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը դարձել է ողբերգական վթարի զոհ Լսե՞լ եք, որ Գասպարյանին «տոռմուզ Հենդո» են ասում․ Վարդան Ղուկասյանը հարցեր է ուղղել գործով վկային Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն. Պենտագոնի ղեկավար Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից. Գառնիկ Դանիելյան ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․փաստաբան Խորթ մոր կողմից կիրառված բռնության հետեւանքով մահացած փոքրիկի քույրը ՀՕՖ-ում է Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու․ Հրաչուհի Միրզոյան Առաջին փախածը հենց ինքն ա․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Ես ձեզ ինֆորմացիա եմ տալիս՝ ինչու՞ են ՔՊ-ականներն իրար խառնվել ու Փաշինյանի դիմաց հարցեր դրել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am