Նիկոլ Փաշինյանի թավշյա պրոբլեմը. «վնգստացող» դատավորներից մինչև հեղափոխությունից «փայ ուզողներ»

«Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր

ուզում էին մեծացնեին իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը: Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչով կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետեւ 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: Վարչապետի խոսքով՝ եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ: «Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»,- ասաց նա:

 Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից 2 տարի անց շատերն իրեն մեղադրում են թավիշի մեջ եւ նախկին կոռումպացված համակարգի աշխատողներին կադրային ջարդի չենթարկելու մեջ: Պետք է նկատել, որ եթե Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, ոորոնք վերջնագրեր են պահանջում, ապա դրանք թաքնված հականիկոլականներ են, որոնցից արժի զգուշանալ: Ասվածի մեջ իսկապես կա ճմարտություն, որովհետև հեղափոխությանը այս կամ այն չափով մասնակցած բազմաթիվ մարդիկ ուզում են ստանալ իրենց բաժինը այդ հեղափոխությունից: Քչերն են, որ այդ ստանալիքը պատկերացնում են արժեքների տիրույթում, ավելի մեծ պաշտոնի, բիզնեսի նյութեղեն այլ հատուցումների ակնկալիք ունեն, որը իրավացիորեն հնարավոր չէ բավարարել: Մեր երկրում ոչ այսքան շատ թվով պաշտոններ կան, ոչ էլ այդ չափի տնտեսական ռեսուրսներ:
Խոշոր հաշվով` ինչ է նշանակում «նրանք, ովքեր չարաշահել են թավիշը, պետք է դուրս շպրտվեն»: Կամ ինչ է նշանակում` շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը: Իր եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է դատավորների գործունեությանը և հայտարարել բառացիորեն հետևյալը. «Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»։

Եթե երկրի վարչապետը դատական համակարգի ներկայացուցիչների մասին խոսում է փողոցային բառամթերքով, էլ ինչ թավիշի մասին է խոսքը: Տեսնես ինչպես կզգար իրեն Փաշինյանը, եթե որևէ դատավոր օգտագործեր վնգստացող վարչապետ կամ վնգստացող իշխանական պատգամավոր արտահայտությունը: Որքան ժամանակ է պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ այն արտահայտությունները, որոնք կարելի է օգտագործել փողոցում, չի կարելի օգտագործել կառավարության շենքում` վարչապետի կաբինետում: Խոսքի նշաձողը կառավարման կուլտուրա է` տվյալ դեպքում շատ ցածրակարգ: Ինչքան ժամանակ է պետք Փաշինյանին` հասկանալու համար, որ նախկիններին ռեժիմով քննադատելուց իր ու երկրի խնդիրները չեն նվազում, և անկախ ամեն ինչից` պետության թիվ մեկ պատասխանատուն այսօր ինքն է, միայն ինքը:
Վերջապես կարելի է նաև հասականալ, որ ամեն օր Ֆեյսբուքով ուղիղ եթեր մտնելու անհրաժեշտություն չկա, դրա փոխարեն կարելի է լսել մասնագիտական կարծիքներ, վերլուծություններ և քննադատություններ: Լսել ու դրանցից հետևություններ անել և ոչ թե լայվի կոճակը սեղմել ու սկսել հոխորտալ, թե բա վեշերդ հավաքեք, թե չէ կծեփենք պատերին: Պետք է ստեղծել անհրաժեշտ աշխատանքային մթնոլորտ և հնարավորություն տալ, որ կայացվեն մասնագիտական որոշումներ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1547 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am