Փաշինյանի խայտառակ ինքնախոստովանությունը

«Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում, եւ ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,- իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Մի կողմ թողնենք այն, որ նման բնութագրումները առնվազն ոչ կոռեկտ և ոչ բարոյական են նախկին լրագրող և խմբագիր Փաշինյանի կողմից, որը վարչապետի գահին բազմելուց անմիջապես հետո ջանք ու եռանդ չի խնայում լրատվամիջոցներին վարկաբեկելու և լրագրողներին հեղինակազրկելու համար: ԶԼՄ-ների մասին նման էժանագին ոճով ՀՀ որևէ նախկին ղեկավար երբեք չի արտահայտվել: Փորձեք պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Փաշինյանի ասածների մեկ երրրոդը իրեն թույլ տար նախկին նախագահներից կամ վարչապետերից որևէ մեկը: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, բառի ամենաուղիղ իմաստով, իր բառապաշարով ասած, կթաղեր իր թերթում ու ԱԺ ամբիոնից` իր ելույթով: Այսինքն` ստացվում է, որ այն, ինչ չէր կարելի նախկիններին, շատ հանգիստ թույլատրելի է խմբագիր և լրագրող վարչապետին:

Նման հայտարարություն անելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներկայացնել կոնկրետ փաստեր, թե որ ԶԼՄ-ներն ու լրագրողներն են նախկինում ֆինանսավորվել իշխանությունների կողմից: Եթե խոսքը գնում է լրատվամիջոցների 99 տոկոսի մասին, ապա վստահաբար Փաշինյանի ընտանեկան թերթը` Հայկական ժամանակը ևս այդ ցանկում է եղել, որովհետև Հայաստանի մեդիա դաշտում այն վերջին թերթը չէր:
Ի դեպ, շահարկումը, թե այս կամ այն ԶԼՄ-ն փող է վերցնում իշխանությունից, բարոյական չէ, որովհետև ոչ մի տարբերություն չկա, ԶԼՄ-ն փող է վերցնում իշխանությունից, թե ընդդիմությունից, եթե այդ փողը գովազդ կամ օրինական նվիրատվություն չէ:

Վարչապետի խոսքի ենթատեքստը հենց անօրինական ֆինանսավորմանն է վերաբերում: Ինչ տարբերություն` փող տվողը իշխանությունն է, այս կամ այն օլիգարխը, այս կամ այն գողականը, թե այս կամ այն արտաքին կամ ներքին ուժը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանը հայտարարի, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվել նրա հիմնադրած "Հայկական ժամանակը" և ովքեր են եղել այս թերթի նախկին և ներկա այն լրագրողները, ովքեր փող են վերցրել իշխանությունից: Իր ՀԺ-ն գովազդներ համարյա չի ունեցել, ու չնայած դրան` տասնամյակից ավել գործել է, տպագրական ծախսեր է հոգացել, աշխատավարձ է վճարել։ Հակառակ պարագայում ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարաններից հետո հանրային ուշադրության թիրախը պատրաստվում է կոնկրետացնել լրագրողների ու ԶԼՄ-ների վրա, ամեն ինչ անելու, որ հնարվորինս հեղինակազրկվի մեդիան որպես ինստիտուտ:

Փաշինյանը թերևս արդեն մոռացել է, որ այդ նույն լրատվամիջոցները պաշտպանել են իրեն այն ժամանակ, երբ բանտում էր, լուսաբանել են այն ժամանակ, երբ փողոցներ էր փակում ու քայլարշավ անում: Քիչ է հավանական, որ Նիկոլ Փաշինյանը ցմահ վարչապետ է լինելու, ընդ որում նրա գործելաոճը այդպես էլ չի դառնում վարչապետական, նա շարունակում է գործել որպես լրագրող: Ըստ էության ցմահ լրագրող լինելը նրա ճակատագիրն է: Թող հիշի, որ այս խոսքերը բումերանգի նման առաջինը իր դեմ են դուրս գալու, երբ մի օր կրկին կդառնա ընդդիմադիր լրագրող, և այն ժամանակ օրվա իշխանությունը հաճույքով կհիշի վարչապետ Փաշինյանի այս խայտառակ ինքնախոստովանությունը:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության նկարահանման ժամանակ կադրերի արտահոսքին, ապա կատարվածը սովորական միջադեպ է, որի շահարկումը էժանագին մանիպուլիացիա է, և դրանից Փաշինյանն իրականում ամենևին էլ չի տուժել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7045 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am