Ճակատագրական բացթողում. ինչը չներվեց Մարգարիտային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ «ուղիղ եթերային ուղերձի» էպոպեան հանգուցալուծվեց եւ քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
Մի քանի օր է հանրությունն ակտիվ քննարկում էր վարչապետի
ելույթի նախապատրաստական հատվածի արտահոսքի թեման: Ուղիղ եթերի նախապատրաստական հատվածը, մոտ 20 րոպե տևողությամբ, հասանելի էր եղել Նիկոլ Փաշինյանի ուղերձը վերահեռարձակող մի շարք հայրենական հեռուստաընկերություններին: Հեռուստաընկերություններին ազատորեն մատուցվել է այդ նյութը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հազում է, դեղ է խմում, փողոցը փակելու հրահանգ տալիս և այլն: Մեծ հաշվով, արտառոց շատ բան չկար, ընկալման հարց է: Մինչդեռ մի քանի օր է վարչապետի մամուլի խոսնակի եւ Հանրային հեռուստաընկերության միջեւ բառի բուն իմաստով առճակատում էր ընթանում՝ դա ո՞ւմ բացթողումն է, ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս կարելի էր այդ նյութը հասանելի դարձնել, որն էլ առիթ հանդիսացավ վարչապետի վերաբերյալ ծաղրական ու հեգնական ակնարկների: Մենամարտում, ինչպես նշեցինք հաղթող կողմ ճանաչվեց վարչապետի աշխատակազմը եւ Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշում կայացրեց Հ1-ում իշխանափոխություն իրականացնելու:
Ընդ որում նման պահանջ էր ներկայացվել հանրության ակտիվ շրջանակների կողմից, վրդովված զանգվածները պահանջում էին ժամ առաջ հրաժեշտ տալ նախկին ռեժիմի քարոզչամեքենայի երբեմնի պատասխանատու Մարգարիտա Գրիգորյանին եւ յուր թիմին: Պահանջ, որն օրակարգ էր բարձրացել դեռեւս 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո այն հիմնավորմամբ, որ Հանրայինը ծառայում է ոչ թե հանրությանը, այլ նախկին իշխանության քարոզչական խոսափողն է դարձել: Չնայած 2018-ի հուլիսին չարաշահումների փաստով քրեական գործ հարուցվեց համաձայն որի, ՀԸ տնօրինություն բյուջեի հատկացումները նպատակային չէր օգտագործել, սակայն դա գրվեց սառույցին, քանզի նախկինների դասի կարկառուն ներկայացուցիչ Մարգարիտա Գրիգորյանին հաջողվեց հեղափոխական նոր մեկենաս գտնել ի դեմս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով նաեւ լուծեց Մարգարիտայի հետագա պաշտոնավարման հարցը:

Տիկինն էլ այնքան թեւավորվեց, որ սկսեց աջուձախ պարծենալ, հարցազրույցներ տալ՝ ասելով, թե ազատեցին իր պաշտոնից, քանի որ գնահատեցին իր պրոֆեսիոնալիզմը, եւ ինքը լավ վարչարարություն է իրականացնում… Թվում էր, թե հեղափոխությունից հետո Փաշինյանի առաջին կադրային փոփոխություններից մեկը պետք է լիներ Մարգարիտա Գրիգորյանի ազատումը, ի վերջո, նա այն ռեժիմի սպասարկուն էր, որի մասին վարչապետն առավոտից երեկո լայվ է անում, փռում ասֆալտին, ծեփում պատերին, բայց կյանքը ցույց տվեց, որ վարչապետն աչք փակեց այս ամենի վրա եւ վայելում էր այդ հեռուստաընկերությունան՝ իրեն միակ հերոս ներկայացնող գործելաոճը, եւ հանդուրժեց այնքան, քանի դեռ ինքը չդարձավ տիկնոջ ոչ պրոֆեսիոնալիզմի զոհը…

Այսպիսով՝ Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնանկությունը որքան անակնկալ, նույնքան սպասված էր հանրային լայն շրջանակների համար, նույնիսկ ուշացած, խնդիրն այստեղ երկակի վարչապետի դրսեւորած ստանդարտներն են: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ականջալուր է լինում հանրային դժգոհություններին եւ պահանջներին, երբ հարցն անձամբ իրեն է վերաբերում: Դիցուք անցած մոտ երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հանրային դժգոհության հզոր ալիք է բարձրացել, հատկապես ՊԵԿ-ում միլիոնանոց պարգեւավճարների առթիվ, երբ հայտնի դարձավ, որ միայն քարտուղարուհին 5-6 հազար դոլար պարգեւավճար է ստացել: Կրթության նախարարի դեմ ձմեռվա սառնամանիքին դաշնակցական երիտասարդների եւ ազգային արժեքների պահպանման ջատագովների օրեր շարունակվող բողոքի ակցիաները, նստացույցերը նույնպես նման հանգուցալուծում չունեցան, այլ հակառակը Փաշինյանը Հարությունյանին վերցրեց իր անմիջական պաշտպանության տակ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ ցույցերը նույնպես չհանգեցրեցին վերջինիս հրաժարականին, իսկ քաղավիացիայի ոլորտը հիմնովին ավիրած Տաթեւիկ Ռեւազյանի դեպքում վարչապետը պարզապես անցավ հակագրոհի: Ավելորդ է խոսել առողջապահության նախարարի մասին:

Հիմա, երբ հարցն առնչվում է անմիջապես իրեն՝ իր փռշտալուն, հազալուն, դեղ խմելուն, այն դառնում է վարչապետի աշխատանքային շաբաթվա մեկնարկի առաջին որոշումը: Ի վերջո, մի հարց, այդուհանդերձ, մնում է չպարզաբանված՝ ի՞նչ աններելի մեղք է փռշտալը, հազալը, նույնիսկ դեղ խմելը, որի ցուցադրումը դարձավ ճակատագրական: Հարցը, միգուցե այն էր, թե ինչ դեղ էր խմում Փաշինյանը, ցանկացած մահկանացու դեղահաբ օգտագործում է եւ դրանում արատավոր ոչինչ չկա, միգուցե վարչապետը ոչ սովորական դեղ էր ընդունում ու դրա համար ցայտնոտի մեջ հայտնվեց ու վաղուց իրեն սիրելի դարձած Մարգարիտային ճանապարհ դրեց:

Անի Սահակյան

դիտվել է 6607 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am