Անմակարդակ արշավ է սկսվել հայ եկեղեցու դեմ. վերջ տվեք այս կազմաքանդությանը. ԲՀԿ (video)
Կեղտոտ եւ ցածր արշավը, որը սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պարզապես անընդունելի եմ համարում, քանի որ դա կործանարար է: Այն պետք է կասեցվի: Նման պահվածքն անընդունելի է,-այս մասին այսօր ԱԺ_ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցրած քննադատությունն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշման կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում.
