Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 2-րդ

Հոդվածի 1-ին մասն՝ այստեղ։

Ինչպես նշել էի հոդվածի նախորդ մասում, Հայաստանի քաղաքական համակարգն անձնավորված է և ժամանակաշրջանները բնորոշվում են 3 նախագահներով ու հիմիկվա «հեղափոխական» 4-րդ շրջանով։ Բոլոր հաջողությունների, անհաջողությունների, հաղթանակների ու պարտությունների պատասխանատվությունը նրանց վրա է, սակայն իրավիճակի պարտադրանքը, որոշումների կայացման հանգամանքները մենք ուշադրություն չենք դարձնում:

Մեզ համար պատմությունը փաստեր և տարեթվեր է, սակայն քաղաքական պատմություն մենք չեն կարողանում ստեղծել:

Քաղաքական պատմությունը երկու գիտությունների` պատմության և քաղաքագիտության հանրագումարն է, որն ուսումնասիրում է քաղաքական տեսությունների ու քաղաքական ինստիտուտների պատմությունը, նրանց փոխկապակցվածությունը, որոշումների ընդունման դրդապատճառները: Պարզ ասած, դա պետական ինստիտուտների ու տեսությունների, քաղաքական պրոցեսների տրանսֆորմացիաների պատմությունն է:

Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան

Այդ ժամանակշրջանն առաջին հերթին հետսովետական իրականության առանձնահատկություններով է պայմանավորված, որտեղ կար կայուն համոզմունք, որ գաղափարականացված տոտալիտար ռեժիմների ժամանակաշրջանն այլևս ավարտված է: Ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխատությունը կարելի է համարել այդ ժամանակաշրջանի խորհրդանիշը։ Ֆուկույաման համարում էր, որ մարդկությունը հասել է իր զարգացման գագաթնակետին և գտել է պետության ու հասարակության կազմակերպման լավագույն տարբերակը՝ լիբերալ դեմոկրատիան, որը կառավարման վերջնական ու օպտիմալ տարբերակն է։ Բոլոր երկրները պետք է հանգեն պետությունների կազմակերպման այդ տարբերակին։ Հայաստանը, ինչպես նաև նախկին կոմունիստական երկրները, հետ են մնացել մյուսներից և պետք է ընդամենը կրկնօրինակեն զարգացած երկրներին։ «Իդեալական» արևմտյան երկրները՝ «միջազգային հանրությունը», մեր ուսուցիչներն են։ Տեր-Պետրոսյանը նույնպես համոզված էր, որ գաղափարախոսությունները կեղծ կատեգորիաներ են, Հիսուսը բարոյախոս էր, որը վատ է ավարտել, իսկ ազգայնականությունը բացասական երևույթ է։ Դա կաղապարային, ոչ ճկուն մտածողություն է, բայց բնորոշ էր ժամանակին՝ այդ շրջանի մտածողության մեյնստրիմային դրսևորումն էր:

Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ կա միասնական ու կազմակերպված «միջազգային հանրություն», որն որոշում է աշխարհի ճակատագիրը, իսկ ազգայնականների ժամանակն ավարտվել է և լիբերալիզմն այլընտրանք չունի։

Այդ ամենը տրանսֆորմացվում էր նաև Արցախի խնդրի մասին նրա պատկերացումների վրա։ Իշխանության գալով Ղարաբաղյան շարժման միջոցով՝ այնուամենայնիվ, խորապես համոզված էր, որ դա ազգայնականության դրսևորում էր և Ադրբեջանի հետ պետք է հաշտություն կնքել ու «բացվել աշխարհի առաջ», քանզի «միջազգային հանրությունը» մեզ չի ների ու ի վերջո մեզ կպատժի։ Դա խորքային համոզմունք էր, ինչից այդպես էլ մինչ օրս չի հրաժարվել․ աշխարհը կառավարվում է, կա գլոբալ, համաշխարհային պլան և մենք պետք է ենթարկվենք։

Այն, ինչը կատարվում էր Հայաստանում, ուներ իր զուգահեռները հետխորհրդային քաղաքական էլիտայում, առաջին հերթին Ռուսաստանում:

1996-ին Ռուսաստանում Ելցինն ուներ չափազանց ցածր վարկանիշ, սակայն Արևմուտքի՝ հիմնականում ԱՄՆ աջակցությամբ (և՛ ֆինանսական, և՛ խորհրդատվական) նա կարողացավ ընտրություններում հաղթել (ընդդեմ «հետադիմական» կոմունիստների առաջնորդ Զյուգանովի): Մինչ ընտրությունները Ռուսաստանում կոմունիստների հաղթանակում համարյա բոլորն էին համոզված:

Տեր-Պետրոսյանը նույն 1996-ի նախագահի ընտրությունների ժամանակ նույնպես ակնկալում էր Արևմուտքի աջակցությունը, ինչը տեղի չունեցավ։ Արևմուտքը բացական վերաբերմունք ցուցաբերեց «ազգայնական» Վազգեն Մանուկյանի ու Դաշնակցության դաշինքի հանդեպ «առաջադեմ» իշխանությունների գործողություններին ու դրանք դատապարտեց: Դա Տեր-Պետրոսյանի համար Արևմուտքի «դավաճանության» դրսևորում էր:

1996-ի հայտնի դեպքերից հետո (ընտրություններն անցած լայնածավալ ընտրակեղծիքներով ու հետընտրական բռնություններով) նա շեշտը դրեց «միջազգային հանրության» պատկերացումներին համապատասխան Արցախի խնդրի լուծման վրա՝ փորձելով դրանով ստանալ Արևմուտքի աջակցությունը, բայց դա տեղի չունեցավ ու ավարտվեց 1998-ի իշխանափոխությամբ:

Դա Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ գաղափարական թևի քաղաքական «կրախն» էր։ Փաստորեն աշխարհի մասին նրանց պատկերացումները սկսեցին խարխլվել։ Արցախի խնդիրն ունի աշխարհքաղաքական նշանակություն, իսկ նման դեպքերում գաղափարախոսություններն երկրորդական նշանակություն ունեն: Դա այն ժամանակվա իշխանությունները չէին հասկանում, գուցե մինչ հիմա նույնպես:

Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական թիմի քարոզչությունը հիմնված էր հետևյալ թեզերի վրա․

Արցախի խնդրով ամեն գնով գնալ պայմանավորվածությունների Արցախի հարցում ու դրանով լինել համարժեք «միջազգային հանրության» սպասումներին,
վարել տնտեսական լիբերալ քաղաքականություն՝ հրաժարվելով ազգային տնտեսության պրոտեկցիոնիզմից,
ձևավորել «առաջադեմ» բուրժուազիա, որը լինի նաև հավատարիմ իրենց «առաջադեմ» գաղափարներին ու վերածվի իրենց ռեժիմի հենասյան,
արտաքին քաղաքականության մեջ հիմնվել ռուսական ու արևմտյան լիբերալների վրա։
Սակայն այդ թեզերին կային ընդդիմախոսներ։ Արցախի հարցում կոշտ թևը՝ այն ժամանակվա ընդդիմադիրները և իշխանության ներսի ռազմական թևը` Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Թե ինչպես հանգուցալուծվեց այդ առճակատումը, բոլորս գիտենք:

Ինչպես նշել էի, պետության հիմքը պետական քարոզչությունն է, որը Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ըստ էության, տապալվել էր:

Հայկական պայմանական «լիբերալ-դեմոկրատներին» ընդդիմանում էին ազգայնական կամ ազգային պատկերացումներ ունեցողները։

Նաև պետք է նշել, որ հանրության շրջանում կար խորքային դժգոհություն տնտեսության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների հանդեպ` «կապիտալի սկզբնական կուտակման» վայրի շրջանում բոլորին պատկանող պետական ունեցվածքը բարբարոս եղանակներով «բաշխվում» էր առավել «ընդունակների» միջև։ Իսկ այդ «ընդունակների» մի զգալի մասը փոխկապակցված էր իշխանության բարձր օղակներում գտնվողների հետ։ Այդ խավի համար պաշտպանել գործող իշխանությանը նշանակում էր պաշտպանել սեփական ունեցածվածքը, որը ձեռք են բերել նրանց շնորհիվ։ Սոցիալական անարդարության խնդրին նույնպես իշխանությունը հանրության համար հասկանալի ու ընդունելի բացատրություններ չուներ։

Այսպիով, Տեր-Պետրոսյանի իշխանությունը չկարողացավ հանրության լայն զանգվածների համար հասկանալի ու ընդունելի պետական քարոզչության թեզեր մշակել, իսկ առանց քարոզչության հնարավոր չէ ունենալ կայուն և արդյունավետ իշխանություն:

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am