Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը իրենց վրա են վերցնում Նիկոլ Փաշինյանի խոստման պատասխանատվությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը «կարմիր գծերին» առնչվող օրինագիծ են մշակել:

Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է Սիսակ Գաբրիելյանը: «ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Լուսանկարով տուգանել այլևս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում): Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։ Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ Սակագների փոփոխություն չի լինելու»,- գրել է պատգամավորը։

Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, շրջանառության մեջ կդրվի իր և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը` կարմիր գծերի մասին: Կարմիր գծերի թեման հեղափոխական իշխանության համար խորհրդանշական խնդիր է, ինչ-որ իմաստով նաև ինդիկատոր, որով կարելի է կողմնորոշվել` որքանով է Նիկոլ Փաշինյանը պահպանել նախապես հանրահռչակված հեղափոխության արժեքները: Հեղափոխությունից առաջ դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում էր, որ Երևանի փողոցներից պետք է վերացնել կարմիր գծերն ու արագաչափերը: Նույն բանը նա պնդում էր նաև հեղափոխության ժամանակ` անընդհատ կրկնելով, թե ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ:

«Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»․ էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, և դա չպետք է հակադրել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին: Որևէ բան չպետք է կիրառվի ընդդեմ քաղաքացիների և ամեն ինչ պետք է լինի հանուն քաղաքացու։ Մենք պետք է տուգանքների չափերի և ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պատրաստենք, որպեսզի այս հարցում ունենանք լրջագույն փոփոխություն։ Քաղաքացիները պետք է այդ անարդարության զգացումը թոթափեն»,- ժամանակին նշում էր Փաշինյանը:

Որպես հեղափոխական ժեստ` 2012-2017 ընթացքում չմուծված տուգանքների համար 2018 թվականին համաներում կիրառվեց: Սակայն կարմիր գծերն ու տեսախցիկները իհարկե չվերացան: Ավելի ուշ հեղափոխական վարչապետն ինքն էլ մտափոխվե` հայտարարելով, թե տեսախցիկների և կարմիր գծերի ոլորտում պետք է շատ մեծ փոփոխություններ արվեն, բայց ոչ բոլորն են կողմ դրանց հանելուն:
«Պետք է կանոնակարգել և այդ գումարներն ավելի նպատակային օգտագործել: Կարմիր գծերի հետ կապված էլ խնդիրներ կան: Այդ խնդիրներից ամենակարևորը հարկային համակարգի հետ է կապված. մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց տված գումարը նպատակային է օգտավործվում»,- արդեն վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ բալային համակարգը ներմուծվել է, որպեսզի արդարացվի Փաշինյանի` քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ փիլիսոփայությունը: Ըստ այդմ, եթե նախկին համակարգով քաղաքացին կարող էր անվերջ տուգանվել, ապա նոր փոփոխության արդյունքում առավելագույն տուգանքի չափը սահմանվել է 29 հազար դրամ, բացի այդ վարորդը կորցնում է միավորներ: Այսինքն` եթե դու անընդհատ տուգանվում ես, երթևեկության անվտանգության համար խնդիրներ ես ստեղծում, հարված կհասցնես քսակիդ, նաև կզրկվես վարելու իրավունքից: Երևանի փողոցների կարմիր գծերը, սակայն, ոչ մի կերպ թույլ չեն տալիս խուսափել տուգանքից և միավոր կորցնելուց: Հիմա փաստորեն Սիփան Փաշինյանն ու Սիսակ Գաբրիելյանը իրենց վրա են վերցնում Փաշինյանի տված այդ ծանր խոստման պատասխանատվությունը: Ուշագրավ է, որ օրենսդրական փոփոխության նախաձեռնության հեղինակը Ճանապարհային ոստիկանությունը չէ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6280 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am