Մինսկի խմբի հայտարարության բառապաշարը համահունչ է ՀՀ Նախագահի ապրիլյան թեզիսներին.Է. Շարմազանով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին: Այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կրկնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հաջորդ շաբաթ Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին։ «Ես նշել եմ, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում և կարգով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա ՀՀԿ խոսակը կրկին նշեց, որ հայտարարությունում գրեթե նույն ձևակերպումներն են, ինչ ՀՀ Նախագահն էր ասել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ կապված. հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդում և անխուսափելի պահպանում, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրուք: «Եվ մենք տեսանք, որ այդ գաղափարները զետեղված էի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Եվ երկրորդ՝մենք տեսանք,որ կային գործիչներ, որոնք իրենց համարում էին արտաքին քաղաքականության լուրջ փորձագետներ, որոնք նշում էին, որ Նախագահ Սարգսյանի առաջարկները կամ գնահատականները, միգուցե, այդ գնահատականների կոշտացումը կարող են հանգեցնել համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատման: Բայց մենք տեսանք, որ նրանց կանխատեսումները չիրականացան»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀԿ խոսնակը: Ըստ նրա` այս կոշտացումը ոչ միայն տեղի չունեցավ, այլև հակառակը համանախագահների ու ՀՀ նախագահների մտքերի համընկնում տեղի ունեցավ այդ հարցի շուրջ:
