Նիկոլ Փաշինյանի անուղերձ ուղերձը


Նիկոլ Փաշինյանի նախօրեի հեռուստաուղերձից այդպես էլ պարզ չդարձավ` ինչ նոր ուղերձ է փոխանցում վարչապետը ժողովրդին: Փաշինյանի խոսքում ոչ մի նոր բան չկար: Ընդհանուր տպավորություն էր, թե Փաշինյանը Նոր Տարվա ուղերձ է ասում` կորոնավիրուսի վերաբերյալ:
Նա իր խոսքում բառացիորեն կրակենց այն ամենը, ինչն ասում է վերջին մի քանի կառավարության նիստերի նախաբանում: Ճիշտ նույն բաները, որոնց մասին նա պատմում է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերների ժամանակ և ստատուսների մեջ: Փաշինյանը ամենյան մանրամասնությամբ պատմեց կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին: Մեկ առ մեկ պատմեց 12 միջոցառումների մասին, որոնք բոլորը ամենայն մանրամասնությամբ ներկայացվել են կառավարության նիստերի ժամանակ: Վերջում էլ խորհուրդներ տվեց, որ պետք է սոցիալական հեռավորությունը պահել, դեմքին ձեռքով դիպչելուց առաջ անպայման ձեռքերը լվանալ, սպասք լվանալ` ապահովութան համար և լինել դուխով:
Կառավարության վերջին նիստի ժամանակ նա դժգոհեց տեղակատվական ՊՈԱԿ-ի աշխատանքից ու զայրացավ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի վրա, թե հանրությանը լավ չեն իրազեկում կառավարության կորոնավիրուսային ծրագրերի մասին: Փաշինյանը անընդհատ կրկնում էր, որ մարդիկ տեղյակ չեն իրենց համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից. «Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա ազդակ է, որ մենք ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերվում, և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», - դժգոհեց Նիկոլ Փաշինյանը և հանձնարարեց բոլոր ծրագրերը մանրամասն ու ամենօրյա ռեժիմով լուսաբանել: Հենց նույն օրը սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը և սոցապի մի քանի այլ պաշտոնյաներ կաշվից դուրս գալով էլ հարցազրույց ու ասուլիս տվեցին, հաղորդագրություն ու տեսանյութեր հրապարակեցին, կորնավիրուսի հետևանքերի չեզոքացմանն ուղղված բոլոր 12 միջոցառումների մասին պատմող հոլովակները 15 րոպեն մեկ պարբերականությամբ ցուցադրվում են բոլոր հեռուստաալաիքներով, առողջապահության նախարարության պատրաստած հոլովակները` ձեռքերը լվանալու և դիմակ կրելու մասին ևս անընդհատ ցուցադրվում են, բայց Նիկոլ Փաշինյանին էլի թվում է , թե իրենք ավելին են անում, քան հանրությունը տեղյակ է ու գնահատում է:
Ըստ ամենայնի` վարչապետի մեջ նորից գլուխ է բարձրացրել լրագրողը և նա որոշել է հանրային իրազեկման լրջագույն գործը բացի սեփական անձից, որևէ մեկին չվստահել: Հենց այդ նպատակով էլ որոշել էր ուղերձ հղել, որ մարդիկ իմանան, թե ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը կորոնավիրուսի ժամանակ:
Ճիշտ է `դասական իմաստով ուղերձի մեջ ոչ մի ուղերձ չկար, կար միայն հաշվետվություն, բայց դա արդեն ժանրի հետ կապված տեխնիկական դետալ է:


Հայկ Դավթյան

դիտվել է 3248 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am