Բունդեսթագում կարդացել են Էրդողանին վիրավորած բանաստեղծությունը
«Քրիստոնեա-դեմոկրատական միության» պատգամավոր Դետլեֆ Զայֆը Գերմանիայի խորհրդարանում կարդացել է Թուրքիայի իշխանությունների դժգոհությունն առաջացրած Յան Բեմերմանի բանաստեղծությունը, որը վիրավորել նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Nordbayerischer kurier-ը:
Նա խիստ քննադատել է բանաստեղծությունը, որով աջակցել է սատիրիկին պատժելու վերաբերյալ թուրքական կողմի պահանջը կատարելու Անգելա Մերկելի որոշմանը:
Չնայած դրան` Զայֆի գործողություններն առաջացրել են խորհրդարանում գտնվող պատգամավորներ մեծ մասի վրդովմունքը:
