Հարվարդի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտաշխատողները հրապարակել են այն սննդամթերքների ցուցակը, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և մտավոր ակտիվությունը: Այս մասին հայտնում է woman-talk.com-ը: Տվյալ ցուցակը կարելի է բաժանել 4 խմբի:
Առաջին խմբում տեղ են զբաղեցրել ճարպոտ ձկների տարբեր տեսակներ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ ձուկ օգտագործել: Երկրորդ խմբում են կաթը և կաթնամթերքները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պարբերաբար կաթ օգտագործողների մոտ բարելավվում են տրամաբանական մտածողությունը և հիշողությունը:
Երրորդ խմբում են լոբազգիները, որոնք համարվում են վիտամին B-ի աղբյուր: Չորրորդ խմբում լոլիկներն են՝ շնորհիվ լիկոպինի պարունակության, ինչը չեզոքացնում է ուղեղում ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Մասնագետները պարզել են, որ ջերմային մշակման ժամանակ լոլիկներում այդ հակաօքսիդանտի պարունակությունը միայն ավելանում է: Լիկոպինը ունի մաքրող և առողջարար ազդեցություն, այն նաև երիտասարդացնում է մաշկը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը