Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի ավարտվող առաջնության Goal.com-ի կազմած խորհրդանշական հավաքականում: Դարպասապահ. Լորիս Կարիուս («Մայնց»): Պաշտպաններ. Ջոնաթան Թահ («Բայեր»), Այտակ Սուլու («Դարմշտադ»), Մաց Հյումելս («Բորուսիա» Դորտմունդ), Դավիդ Ալաբա («Բավարիա»): Կիսապաշտպաններ. Տոմաս Մյուլեր («Բավարիա»), Մահմուդ Դաուդ («Բորուսիա» Մ), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ): Հարձակվողներ. Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ («Բորուսիա» Դորտմունդ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Խավիեր Էրնանդես («Բայեր»):
