Խայտառակ օրենքն ընդունվեց, ում գլուխը կթռնի առաջինը


Չնայած արտակարգ դրությամբ պայմանավորված հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառվող սահմանափակումներին` Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը: Այս օրենքի վտանգավոր կետերի մասին խոսվել է բազմիցս, նշվել, որ այն կարող է կուլակաթափության գործիք դառնալ իշխանության ձեռքին և օգտագործվել որպես քաղաքական մահակ: Օրենքը նախատեսում է, որ պետությունը իրավունք ունի պետականացնել այն գույքը, որի արժեքը գերազանցում է 50 մլն դրամը և սեփականատիրոջ ունեցած օրինական եկամուտներով դրա ձեռբերումը չի հիմնավորվում: Ընդ որում կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ «ապօրինի ծագում ունեցող» գույքը կարող է բռնագանձվել անգամ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած և մեղքը հաստատող դատավճռի:
Դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլև եթե ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ըստ օրենքի` ցանկացած պարագայում, եթե դատախազությունը ունի «հիմնավոր» կասկած, կարող է սկսել ուսումնասիրություն։ Կյանքը շատ վացուց ցույց է տվել, որ դատախազությունը միշտ ունենում է հիմնավոր կասկածներ այն դեպքերում, երբ օրվա իշխանությունը այս կամ այն անձի հետ հարցեր է ունենում: Այդպես եղել է միշտ, այդպես է նաև այժմ:
Ընդ որում` սեփականատերը պարտավորվում է հիմավորել իր գույքի ձեռքբերման օրինականությունը և ապացուցել, որ ինքն անմեղ է: Այսինքն` ոչ թե դատախազությունն է պարտավորվում ապացուցել անձի մեղավորությունը, այլ անձը` իր անմեղությունը: Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը չի պահպանել իր գույքի օրինական ձեռբերմանն առնչվող բոլոր ապացույցները, ցանկացած պահի կարող է հայտնվել կասկածյալների ցուցակում: Աբսուրդն հասնում է այնտեղ, որ անգամ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման: Բռնագանձում չի կատարվի միայն այն դեպքեւմ, եթե դատարանում ապացուցվի, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Այլ կերպ ասած, եթե կամայական երկու բանսարկու գնան դատարան և հայտնեն, թե իրենք ժամանակին սեփականատիրոջ ականջին ծածուկ շշնջացել են, որ իր կողմից ձեռբերվող գույքը անօրինական է, սակայն նա անտեսելով գնել է, ապա դատարանը հիմք կունեա բռնագանձում կատարելու: Պատկերացնում եք` խոսքն ինչի մասին է: Դիցուք մարդը եկել է Հայաստան և ուզում է սեփական օրինական փողերով տուն կամ հողակտոր ձեռքբերել`ինչ-որ գործ սկսելու համար: Նա ստիպված պիտի անձնական հետաքննություն վարի, համոզվի, որ գույքն ունի օրինական ծագում, նոր գնում կատարի, որպեսզի հետագայում քաշքուկների և խնդիրների մեջ չընկնի: Նման դրույթն ուղղակի կատաստորֆիկ հետևանք կունենա ներդրումային միջավայրի վրա, որովհետև որևէ մեկը չի ուզենա փողով պրոբլեմ գնել:Գույքի օրինական ծագումը ճշտելը չի կարող գնորդի խնդիրը լինել, դա վաճառողի և գործարքը գրանցողի խնդիրն է: Փաստացի`օրենքը դամոկլյան սուր է ոչ միայն ապօրինի , այլ նաև օրինական ճանապարհով գույք ձեռբերողի և փաստացի բարեխիղճ գնորդ հանդիսացող քաղաքացու համար:
Հատկապես այժմ, երբ տնտեսական համակարգերը ողջ աշխարհում փլուզվում են, երբ աշխարհը խոսում է գլոբալ ճգնաժամի պայմաններում ձեռնարկատիրական գործուենության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին, Հայաստանի հեղափոխական իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրենքի ուժով տնտեսական գործունեության խոչընդոտներ են ստեղծում:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 8114 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am