Գառնեցիները կրկին փակել են ճանապարհը
Գառնի գյուղի բնակիչներն այսօր մեկ ժամով կրկին փակել էին Երեւան-Գառնի ճանապարհը։ Քանի որ գառնեցիների հետ հանդիպման եկած ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն եւ այլ աշխատակիցներ հավաքված քաղաքացիներին թողել են գյուղի մշակույթի տան մոտ եւ մտել ներս:
« Հետո ասեցին եկեք ներս քննարկելու, ժողովուրդն ասեց, որ քննարկելու բան չունենք: Նրանք դուրս չեկան, այդպես էլ փակված մնացին ներսում: Հետո գյուղապետն էր հորդորում, որ մի կերպ մարդկանց ներս տանի, բայց բնակիչներն այդպես էլ չգնացին, կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծվեցին: Գյուղապետը սկսեց հայհոյել, կոնֆլիկտի մեջ մտավ բնակիչների հետ»,- «Ա1+»-ին ասաց գյուղի բնակիչ Սառա Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ այնուհետեւ ներսից սկսել են հրահանգել, թե ով տղամարդ է, թող ներս գա, ինչին ի պատասխան ժողովուրդը սկսել է սուլել եւ լարված իրավիճակ է ստեղծվել.
«Թիկնապահների օգնությամբ փորձում էին պարտադրել մարդկանց ներս մտնել մշակույթի տուն, եւ քաշքշուկ տեղի ունեցավ»,- ավելացրեց Սառա Պետրոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
