The Washington Post-ի ֆոտոշարքը՝ քառօրյա պատերազմի մասին
The Washington Post-ը լուսանկարներ է հրապարակել քաօրյա պատերազմի վերաբերյալ: Արված յուրաքանչյուր լուսանկար մակագրված է: Լուսանկարները ներկայացնում ենք ստորև.
Զոհված Դավիթ Գասպարյանի հայրը՝ 63-ամյա Յուրի Գասպարյանը:
Զինվորները նորոգում են Մատաղիս գյուղի ռազմական փոստի գծերը, որոնք վնասվել էին պատերազմի ընթացքում:
27-ամյա Վահե Ավետիսյանը՝ լեյտենանտ և իր զինվորը՝ 19-ամյա Հարութ Գասպարյանը (ապրիլի 4):
12-ամյա Վաղարշակ Գրիգորյանն է, ով ապրիլի 2-ին Մարտունու շրջանում դպրոցի ճանապարհին արկերից սպանվեց:
Թալիշ՝ ճակատային գծի մոտ գտնվող գյուղ, որն արդեն մի քանի անգամ տուժել է գնդակոծություններից: Թալիշցիները հարկադրված լքել են իրենց տները և ընտանի կենդանիներին:
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն իր թիմի և դեպի Ստեփանակերտ շտապած կամավորների հետ քննարկում է հետագա անելիքները:
1988-1994 թվականների պատերազմի վետերաններն ու երիտասարդ զինվորները Ստեփանակերտում:
23 ամյա Վլադիմիր Ավետիսյանն է, ով պատերազմի բռնկվելուն պես կարճատև արձակուրդից հետո Գյումրիից շտապում է զորամաս:
Գնդակոծված մեքենա՝ Թալիշի գյուղի մոտ: Գնդակոծությանը զոհ են դարձել նաև երեք կամավորական, ովքեր եղել են մեքենայի կողքին:
operativ.am
