Փաշինյանին Բրյուսելից բարդ անակնկալ մատուցեցին

Եվրոպական խորհրդարանը հանդես է, կարելի է ասել, սենսացիոն առաջարկությամբ...

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի, միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, եվրոպացի օրենսդիրները միևնույն ժամանակ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության անդամ երկրներում:
Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և ամենայն հավանականությամբ խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Ոչ ուղղակիորեն նկատի ունենալով Ռուսաստանին, որը կոշտ հակազդում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին մերձենալու՝ հետխորհրդային երկրների ջանքերին, Եվրախորհրդարանը կվերահաստատի «Արևելքի գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ազատ ընտրելու Եվրամիությանն ինտեգրման կամ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական մակարդակը», - նաև ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհրդարանը նաև բաց տեքստով «խստորեն դատապարտում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի խախտումը, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժի ապօրինի կիրառումը, ներխուժումը, ապակայունացումը, բռնակցումը, սահմանների խախտումը և օկուպացիան Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների տարածքներում»:

2009-ին ստեղծելով Արևելյան գործընկերության ծրագիրը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային բլոկի անդամ վեց պետություններին ի սկզբանե հնարավորություն է ընձեռել մերձենալու եվրոպական դաշինքի հետ, սակայն՝ առանց անդամակցության հեռանկարի: Տասը տարի անց վեց երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրեցին Ասոցացման պայմանագրերը և այժմ ավելին են ցանկանում: Հայաստանը բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Եվրամիության օրենսդիր մարմինը, որը նախկինում կոչ էր անում Բրյուսելին ընդլայնվել դեպի արևելք, փաստաթղթում ընդգծում է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն, սակայն այն կարող է նպաստել Եվրամիության հետ աստիճանաբար մերձեցմանը:

Որպես «ավելին»՝ եվրոպացի օրենսդիրները, մասնավորապես, առաջարկում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ստեղծել ընդհանուր տնտեսական տարածք՝ ներառյալ ծառայություններ, որոնք կնպաստեն առավել խորը տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, ինչպես նաև վեց անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը: Բացի այդ, առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային:

Այս առաջարկը, օրինակ՝ հարևան Վրաստանի համար բավական ընդունելի կլինի: Իսկ ինչ պատասխան կունենան Նիկոլ Փաշինյանը, որը Ռուսաստանի իշխանությունների մերձենալու քաղաքականություն է վարում:

Սա մի առաջարկ է, որը վերաբերում է աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցման: Ավելին՝ սա ինչ-որ պահից նաև երկրների ԵՄ-ի անդամակցության ճանապարհին հասնելու մի միջոց է: Հետևաբար, պետությունների ղեկավարները պետք է մտորեն, ծանրութեթև անեն և հստակ պատասխանեն՝ թե իրենց երկրները գնո՞ւմ են այդ ուղով, թե ոչ:

Այս առումով, Փաշինյանին բավական բարդ որոշում է սպասում կայացնել. Կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, կամ՝ Կրեմլին չնեղացնելով՝ Մոսկվայի սիրտը շահելու մշտական հավատարմության ցուցադրություն:

Հայաստանը ԵԱՏՄ-ին է անդամակցում, և Հայաստանի թե նախկին, թե ներկայիս իշխանությունները շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Իսկ ինչպե՞ս են դա իրագործելու...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10203 անգամ
Լրահոս
«Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am