Կառավարության հնամաշները. Փաշինյանի նախազգուշացումը

Կորոնովիրուսը Նիկոլ Փաշինյանին զրկել է սեւի ու սպիտակի բաժանումից: Մինչև կորոնավիրուսի հաղթարշավը Փաշինյանը շոուներ էր ապահովում ու ինքնապարգևավճարվում։ Շաբաթներ շարունակ սիրած զբաղմունքից զրկված Փաշինյանը իր համար այսօր նոր թեմա էր գտել Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նախկինների կողմը նորից կրակահերթ ապահովեց…

Հեղափոխությունից հետո պաշտոնյաների պարգևավճարների թափ հավաքած թեման այսօր էլ չի կորցնում իր արդիականությունը: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ քայլարածները, որոնք նախկինում հիմնական աշխատանք էլ չունեին, այսօր գրչի մի հարվածով դարձել են Հայաստանի ամենաապահով խավը, իսկ մյուսները մատնված են նախահեղափոխական անտարբերության: ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևավճարների խնդրահարույց թեմայի վերաբերյալ հոդաբաշխ և ընկալելի բացատրություններ ներկայացնելու փոխարեն, գործի դրեց մանիպուլացիայի իր ողջ զինանոցն ու փակեց Հայաստանի հպարտ քաղաքացիների բերանները: Ասաց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության ամբիոնից իր տրված խոստումն է և եթե ժողովուրդը դեմ է դրան, ապա պետք է նոր հեղափոխություն անի, քշի իրենց և վերադարձնի նախկիններին՝ ասենք թալանչի Գագիկ Խաչատրյանին եւ Սերժ Սարգսյանին:

Սկսենք վերջից, ամենեւին էլ Փաշինյանի այս հայտարարությունը նախկինների մասով անիրատեսական ու անհավանական չէ, ու եթե իշխանությունը շարունակի այս տեմպերով, ապա կարելի է չկասկածել, որ ժողովրդի մոտ ոչ միայն մեծ ցանկություն է առաջանալու այս մարդկանց վերադարձնել, այլ երանի են տալու հին ու բարի ժամանակներին: Իսկ ընդհանուր առմամբ վարչապետը բազում խոստումներ է տվել, իսկ եթե ինքը մոռացել է, մենք չենք մոռացել:

Օրինակ, խոստացել է ուսուցիչների, բժիշկների, գիտնականների, թոշակառուների, բոլոր-բոլորի հարցում, որ կբարձրացնեն աշխատավարձերը, կապրեն արժանապատիվ կյանքով: Եւ ուրեմն սոցիալական հավասարությունն արդյոք ենթադրում է, որ պետք է նախեւառաջ սկսել սեփական ծառից: Իհարկե, հեղափոխականները կշտապեն ուղղել, թե շատերի աշխատավարձերն ադեն բարձրացրել են, բայց խորհուրդ կտանք չծաղրել մարդկանց, եթե ձեզ թվում է, թե միայն դուք եք արժանի միլիոնանոց աշխատավարձի, իսկ մյուսները պետք է բավարարվեն, լռեն գրոշների դիմաց, ապա չարաչար սխալվում եք:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ պետական ապարատի նախին կադրերին նույնպես: Հարցին, թե կառավարությունում հիմնականում հին կադրերն են աշխատում, ինչի համար իրենք պարբերաբար արժանանում են քննադատության, վարչապետը նախ պատասխանեց, թե իսկզբանե խնդիր չի դրել կադրային ջարդի, ապա ավտոմեքենայի օրինակով նախազգուշացրեց նախկիններին, որ իրենք հնամաշ անիվներ են եւ շուտով իրենցից էլ կազատվի, իսկ այդպիսիննեի պակաս չի զգացվում՝ Դավիթ Տոնոյան, Արթուր Դավթյան, Մուկուչյան, Դավիթ Անանյան, Ջանջուղազյան եւ այլք. «Երբ մարդ գումար չի ունենում ավտոմեքենայի 4 անիվն էլ փոխելու, ապա սկզբում փոխում է դիմացի անիվները: Մենք այսօր դեմի անիվները փոխելու պրոցեսի մեջ ենք», ասաց Փաշինյանը:
Մի բան պարզ է, որ Փաշինյանին անգամ այս համաճարակային իրավիճակում ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սեփական շահն է հուզում եւ համավարակի վրա կենտրոնանալու փոխարեն նա պատերազմի նոր դաշտ է մտել նախկինների դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 2187 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am