Դատախազությունը հետաքննություն է սկսել Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել երկրի խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղուի դեմ:Նախօրեին թուրք քաղաքական գործիչը դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից կառավարման նախագահական անցման մասին, քանի որ դա, ըստ նրա, երկրում արնահեղության պատճառ կդառնա:«Մեկ մարդ կխոսի, Թուրքիան կլռի: Մեկ մարդը կխոսի, և ում ցանկանա, կնստեցնի բանտ: Դուք չեք կարող անցում կատարել նման նախագահական համակարգի՝ առանց արյուն թափելու»,- ասել էր Քըլըչդարօղլուն:
