ՆԱՏՕ-ն փոխզիջման չի գնա
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռումինիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի նոր բազայի գործարկման հետ կապված, հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն փոխզիջման չի գնա քաղաքացիների անվտանգության հարցում: «Սա շատ կարևոր պահ է ՆԱՏՕ-ի և անդրատլանտյան անվտանգության համար: Aegis համակարգն արտոնվել է գործողությունների իրականացման համար»,- ասել է Սթոլթենբերգը: «Շնորհակալություն եմ հայտնում Ռումինիային ներդրման համար, որն արվել է հավաքական պաշտպանության գործում այդ օբյեկտի տեղեկայմամբ: ՆԱՏՕ-ի հիմնական առաքելությունը բնակչության և տարածքի պաշտպանությունն է»,- նշել է Սթոլթենբերգը:
